00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին ավտո էլ չես գնի. ի՞նչ կփոխվի Հայաստանի ավտոսիրողների համար 2020 թվականից

© Sputnik / Laura SarkisianАрмяно-грузинская граница. КПП Садахло
Армяно-грузинская граница. КПП Садахло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կսկսի մաքսազերծել մեքենաներն ըստ ԵԱՏՄ տուրքերի, որոնք ավելի բարձր են։ Միաժամանակ կնվազի ներկրման հարկը․ 20%-անոց ԱԱՀ-ն կփոխարինեն 1% եկամտահարկով:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Հայաստանը 2020 թվականից կսկսի մաքսազերծել մեքենաները ԵԱՏՄ դրույքաչափերով: Մաքսային տուրքերը, հատկապես՝ հին մեքենաների համար, որոնք հիմա գնում են էժանության պատճառով, կտրուկ կաճեն:

Մյուս տարվանից նման մեքենա ներկրելիս շատ դեպքերում մաքսազերծման չափը կհասնի մեքենայի գնին:

Праздничное настроение на Винных днях (12 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Պետությունը բիզնեսին ավելի շատ կտա, քան կստանա. ի՞նչ փոփոխության են ենթարկվելու հարկերը

ԵԱՏՄ մուտք գործելիս՝ Հայաստանը մաքսային տուրքերի անցումային շրջանի հնարավորություն է ստացել, այդ թվում՝ ավտոմեքենաների համար: 2015-ից 2020 թվականների ընթացքում Հայաստանում մեքենաների մաքսային տուրքի չափը մնացել է 10%,`անկախ հնությունից ու շարժիչի ծավալից: Մյուս տարվանից Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի տուրքերին, ու մեքենայի գումար խնայողներից շատերն ուզում են հասցնել այս տարի ձեռք բերել այն։

«Ո՛չ» հին ավտոներին

Բայց եվրասիական տուրքերը հենց այնպես ավելի բարձր չեն։ Դրանց նպատակն է դադարեցնել հին մեքենաների զանգվածային ներհոսքը․ այսպես Միության անդամ երկրներն ուզում են պաշտպանել իրենց «ավտոմեքենաների գերեզմանոցներից», որ շատանում են: Իսկ հայկական շուկան լի է հին մեքենաներով։ Տասից ինը ավելի քան յոթ տարեկան ավտոներ են (հաճախ՝ շատ ավելի «ծեր»): Սա, իհարկե, լավ կյանքից չէ․․․

Ավելի վաղ գրել էինք, որ ՊԵԿ-ի տվյալներով, ամենաշատը Հայաստան են բերվում 1,5-1,8 լիտր շարժիչի ծավալով, յոթ տարեկանից մեծ մեքենաներ: Դրանք մաքսակետ են հասնում միջինը 3 – 3,5 հազար դոլարով: Ի՞նչ տուրք է գործում դրանց համար ու ինչպիսին այն կդառնա հիմա:

Ենթադրենք, որ մաքսազերծման ժամանակ ԱԱՀ պետք չէ վճարել։ Այդ դեպքում 3 000 դոլարանոց մեքենայի համար պետք է 300 դոլար վճարել։ Իսկ եկող տարվանից այդ մեքենայի տուրքը կկազմի 1,6 եվրո՝ շարժիչի ծավալի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի դիմաց։ Այդ դեպքում 1,5 լիտրաժով մեքենայի համար պետք է 2 400 եվրո վճարել։ Այսինքն՝ գրեթե մեքենայի արժեքի չափ։

Համեմատաբար նոր մեքենաների համար տուրքի չափն  ավելի ցածր կլինի․ առնվազն 0,41 եվրո՝ 1 խորանարդ սանտիմետրի դիմաց, բայց այդպիսի մեքենաները զգալիորեն ավելի թանկ արժեն։

Իսկ 3 լիտրանոց շարժիչով հին մեքենայի համար տուրքը անչափ բարձր կլինի․ 3,2 եվրո՝ մեկ խորանարդ սանտիմետրի դիմաց: Այդ ժամանակ հին ջիփի համար պետք կլինի 9-10 եվրո վճարել: Այսինքն`մաքսազերծումը համադրելի կլինի մեքենայի գնի հետ։

Մինչև յոթ տարեկան մեքենաների տուրքն ավելի ցածր կլինի (առնվազն 0,88 եվրո՝ մեկ խորանարդ սանտիմենտրի դիմաց), բայց բավական է հիշել՝ ինչ արժեն նման մեքենաները․․․

Ինչպե՞ս շրջանցել թանկ մաքսազերծումը

Այսպիսով՝ կթանկանա երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծումը, սակայն ԵԱՏՄ երկրների մեքենաների համար այն զրոյական կմնա։ Ու խոսքը ոչ միայն բուն ռուսական մեքենաների մասին է, այլև Ռուսաստանում հավաքած օտար մակնիշի մեքենաների։

Водительские права - Sputnik Արմենիա
Վարորդական իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններ կլինեն

Միաժամանակ պետք է նշել, ու մեքենաների մասնակի արտադրությամբ զբաղվող գործարաններ կան ոչ միայն Ռուսաստանում, այլև Բելառուսում ու Ղազախստանում (ընդհանուր առմամբ ավելի քան տասը)։

Բացի այդ, եկող տարվանից զգալիորեն կնվազի մեքենայի ներկրման ժամանակ վճարվող հարկը։ Հիմա դա 20%-ոց ԱԱՀ է: 2020 թվականից դրա փոխարեն ուզում են 1%-ոց եկամտահարկ մտցնեն: Դա վերաբերում է նաև ֆիզիկական անձանց (այսինքն՝ քաղաքացիներին ու միայնակ դիլերներին): Ավելի մանրամասն՝ այստեղ։

Այդ դեպքում նույն 3 000 դոլարանոց մեքենայի ԱԱՀ-ն կկազմի ոչ թե 600, այլ 30 դոլար։ Դա վերաբերում է ցանկացած մեքենայի, լինի դա ԵԱՏՄ-ից բերվող, թե ոչ:

Վերջում հավելենք, որ չեն փոխվի նաև մեքենայի ներկրման բնապահպանական վճարների չափերը, որոնք ավելանում  են մաքսազերծման վճարներից զատ։ 5-10 տարեկան մեքենաների համար դրանք կազմում են գնի 2%-ը, 10-15 տարեկանների դեպքում՝  10%, 15 ու ավելիի պարագայում՝ 20 տոկոսի չափ:

Լրահոս
0