21:57 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
!լեկտրամոբիլ

Հայաստանում էլեկտրամոբիլներ ներմուծողները կազատվեն ԱԱՀ–ից

© Sputnik / Aram Gareginyan, Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Հայաստանում էլեկտրական մեքենաների համար արդեն և՛ վերանորոգման արհեստանոցներ են հայտնվում, և՛ լիցքավորման կետեր։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանում էլեկտրամոբիլներ ներմուծողները կազատվեն ԱԱՀ–ից։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը քննարկվել է այսօր տնտեսական հարցերով ԱԺ հանձնաժողովի նիստին։

Առաջարկվում է օրինագծին ուժի մեջ մտցնել այս տարվա հուլիսի 1-ից, 2.5 տարի ժամկետով (մինչև 2022 թվականի հունվարի 1-ը)։

Ավելի վաղ նախատեսվում էր արտոնյալ պայմաններ տրամադրել ներկրում իրականացնող ֆիզիկական անձանց, այժմ այն կտարածվի նաև ձեռնարկությունների վրա, այդ թվում` ավտոսիրողների։

Արտոնությունները նախատեսվում են բացառապես էլեկտրամոբիլների, այլ ոչ հիբրիդային շարժիչ ունեցողների համար։

Եվրասիական միությունում էլեկտրամոբիլների համար 15% տուրք է գործում։ Հաջորդ տարվանից դրան անցում կկատարի նաև Հայաստանը (ներկայիս 10%–ից)։ ԵԱՏՄ–ում այսպես պաշտպանում են ներքին շուկան։ Էլեկտրամոբիլներ արտադրել արդեն սկսում են Ղազախստանում և Ռուսաստանում (չինական ընկերությունների կողմից բացած գործարաններում)։

«Մենք ուզում ենք ժամանակավոր արտոնություն մտցնել`2.5 տարով, որպեսզի բնակչությունն ընտելանա էլեկտրամոբիլներին և գնահատի դրանց օգուտը։ Իսկ մեզ համար գլխավոր օգուտն արտանետումներից օդի մաքրումն է», – հայտարարեց բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը։

Նշենք, որ Հայաստան դեռ էլեկտրամոբիլների մեծ քանակ չի ներմուծվում` տարեկան մի քանի տասնյակ։ Ավտոսեփականատերերը չգիտեն, որտեղ դրանք վերանորոգել և լիցքավորել։ Սակայն առաջին արհեստանոցներն արդեն հայտնվում են, իսկ ՄԱԿ–ի ծրագրերից մեկի համաձայն` ուզում են նաև լիցքավորման ցանց տեղադրել։

թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Հայաստան

Գլխավոր թեմաներ