00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր են վարչապետի հայտարարած աշխատատեղերը. որտեղ են աշխատանքի անցել հայաստանցիները

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн
Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործազրկությունը հաղթահարել 3 տարում։ Պետական բարձր ատյանների հրապարակված թվերով` 2021թ.–ին Հայաստանում գործազուրկ չի մնա։ Բայց տնտեսագետի համոզմամբ` այս լավատեսությունը միայն քարոզչական հնարք է։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիս — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր աշխատատեղերը հիմնականում 2018թ.–ին ստվերից դուրս եկած աշխատատեղերն են։ Նման եզրակացության է եկել տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` ուսումնասիրելով ՊԵԿ և Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

«50 600 աշխատատեղն, իհարկե, շատ լավ է»,– ասում է մասնագետը` միաժամանակ հավելելով, որ այսկերպ իշխանությունը, սակայն, փորձ է անում ապօրինի աշխատատեղերի գրանցման ու նոր աշխատատեղերի ցուցանիշները մեկտեղել ու պետության այդ երկու պարտավորությունները ներկայացնել որպես առաջընթաց։

Выступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург - Sputnik Արմենիա
Որտե՞ղ է 50 հազարը. «Ժառանգությունը» բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Այսօր մենք ունենք 560 000 աշխատողներ ` պետական ու մասնավոր հատվածում։ 2018թ.–ի սկզբում եղել է մոտ 510 000։ Սա դրական է պետական բյուջեի եկամուտների իմաստով, քանի որ այս 50 000 աշխատողների եկամտահարկի հաշվարկով մենք կունենանք շուրջ 26 մլրդ դրամի լրացուցիչ մուտք»,– ասում է Ավետիսյանը։

Բայց պաշտոնական վիճակագրությունն այս լավատեսությունը չի հաստատում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2018թ.–ի ընթացքում գործազրկության թիվը կրճատվել է 1.9 տոկոսով, այսինքն` 4500–ով։

Հենց այս հանգամանքով է Թադևոս Ավետիսյանը պայմանավորում Նիկոլ Փաշինյանի հայտարարության նկատմամբ հանրության թերահավատությունը։

«Եթե 50 000 նոր աշխատատեղ է ստեղծվել, ստացվում է, որ մենք տարեկան այսպիսի մեծ–մեծ քայլերով գնում ենք առաջ. եթե այդպես է` 2-3 տարի հետո մենք ընդհանրապես կհաղթահարենք գործազրկությունը։ Բայց իրականությունն այդպիսին չէ։ Չի կարելի մարդկանց սին սպասումներով ներարկել, դրա բացասական հետևանքը մենք տեսել ենք նախորդ 20-30 տարիների ընթացքում»,– ասաց Ավետիսյանը։

Մեր զրուցակիցը վկայակոչեց նաև ՊԵԿ պաշտոնական տվյալները, որոնց համաձայն`2018թ.–ին 41 000–ով ավելի մարդ է ազատվել աշխատանքից, քան 2017թ.–ին։

Sputnik Արմենիան ևս հարցում է արել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե` ստանալով 2017, 2018 և 2019թթ–ին եկամտահարկ վճարող աշխատողների թվաքանակի մասին տեղեկություններ։

Ըստ ՊԵԿ տրամադրած տվյալների` 2018թ.–ի ապրիլին եկամտահարկ վճարող աշխատողների թիվը Հայաստանում եղել է 497 519 մարդ, 2018թ.–ի դեկտեմբերին նրանց թիվն ավելացել է շուրջ 40 000–ով` հասնելով 538 419–ի։ Իսկ 2019թ.–ի առաջին եռամսյակում եկամտահարկ վճարող աշխատողների թիվը դարձյալ նվազել է։ Այս տարվա մարտին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա 534 588 եկամտահարկ վճարող աշխատող։

Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Հայաստանում պետական աջակցության շնորհիվ 960 աշխատատեղ կբացվի

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` սա ևս վկայում է, որ Հայաստանում ոչ թե այդ քանակով նոր աշխատատեղեր են բացվել, այլ ընդամենը, 2018թ.–ի քաղաքական իրադարձությունների ազդեցությամբ պայմանավորված գործատուներն օրինականացրել են մինչ այդ անօրինական հիմքով աշխատող իրենց աշխատակիցներին։

ՊԵԿ–ից Sputnik Արմենիային տրամադրել են նաև տեղեկություններ այն ոլորտների մասին, որտեղ 2018թ.–ի մայիսից մինչև 2019թ.–ի ապրիլն ավելացել են աշխատատեղերը։

Դրա համաձայն`առաջին տեղում մեծածախ ու մանրածախ առևտրի, ավտոմեքենաների նորոգման ոլորտներն են, որտեղ նշված ժամանակահատվածում գրանցվել է 65 121 աշխատող, երկրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է` 38 099 աշխատողով, երրորդ տեղում հյուրատնային ու հանրային սննդի բիզնեսն է` 28 177 աշխատատեղով, չորրորդը կրթության ոլորտն է` 20 282 աշխատողով,  հինգերորդ տեղում սպասարկման ու ծառայությունների ոլորտն է` 10 039 աշխատողներով։ Իսկ արդյունաբերության, գիտական, ֆինանսական, մշակույթի ոլորտներում նոր աշխատատեղերը, ՊԵԿ տվյալներով, մի քանի անգամ ավելի քիչ են։

Այս տվյալները նույնպես մասնագետին թույլ են տալիս եզրակացնել, որ որտեղ ավելացումները շատ են, այնտեղ ստվերը շատ էր, որտեղ քիչ են, այնտեղ ստվերն էլ է քիչ եղել։

Իսկ այն, որ այս ցուցանիշները գերազանցում են նոր աշխատատեղերի մասին պաշտոնապես հայտարարված թվին, ՊԵԿ–ը մեկնաբանում է նրանով, որ այստեղ հաշվարկված են նաև այն մարդիկ, ովքեր մինչ այդ արդեն գրանցված աշխատում էին մեկ այլ տեղ։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում, Փաշինյանը հայտարարել է, որ իր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։

Լրահոս
0