06:11 24 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.98
  • GBP606.50
  • EUR534.46
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի հայտարարության հետքերով, կամ ինչպես է որոշվելու Հայաստանում գազի գինը

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (111)
137 0 0

Փորձագետի, դիտարկմամբ հայաստանցի սպառողների համար խնդրի լուծումը թաքնված է ավելի շատ հայ–ռուսական հարաբերությունների համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Գազի գնի հնարավոր է էժանացման մասին խոսելիս` ՀՀ վարչապետն ավելի շատ նկատի է ունեցել այդ հնարավորության պոտենցիալը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։ Նրա խոսքով` ներկայում այդպիսի հնարավորություն չկա։

«Եթե մենք հարցը դիտարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում, ապա պետք է փաստենք, որ ընդհանուր գազի շուկան պետք է ձևավորվի մինչև 2025թ–ը։ Մինչ 2025թ–ը ԵԱՏՄ տարածքում միասնական սակագնային քաղաքականության մասին խոսք լինել չի կարող»,– ասաց Դավթյանը` միաժամանակ հայտնելով, որ իր դիտարկմամբ ԵԱՏՄ–ում տեղի ունեցող գործընթացները հույս չեն ներշնչում, որ 5 տարի հետո ԵԱՏՄ–ում հնարավոր կլինի անցնել սակագնային միասնական քաղաքականության։

ԵԱՏՄ տարածքում առկա են էներգետիկ տարբեր շուկաներ, որոնց նույնիսկ հիմնական խաղացողները թերահավատորեն են վերաբերվում միասնական շուկայի գաղափարի իրագործմանը։

«Մի կողմից` Մինսկը, մյուս կողմից` Ղազախստանը, միևնույն ժամանակ նաև Վրաստանում գործող որոշ էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ, իսկ որոշ ժամանակ առաջ նաև ՌԴ էներգետիկայի նախարար Նովակը շատ մեծ հոռետեսությամբ են գնահատում ընդհանուր շուկայի ձևավորման հեռանկարը։ Այնպես որ, ես կարծում եմ, այսօրվա դրությամբ առնվազն շուտ է խոսել միասնական շուկայի, առավել ևս` գների նվազեցման մասին»,– ասաց Դավթյանը։

Դե, իսկ նավթի ու գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող պրոցեսներն ու համաշխարհային միտումները վերլուծելով` փորձագետը եզրակացնում է` համաշխարհային գները ոչ միայն չեն նվազելու, այլև էլ ավելի են բարձրանալու։ «Այնպես որ, գազի գնի նվազեցում պետք չէ սպասել։ Հակառակը` այսօր մենք թևակոխել ենք մի ժամանակաշրջան, երբ համաշխարհային շուկայում գազի գներն ավելի ու ավելի են բարձրանալու»,– ասում է Դավթյանը։

Այս պարագայում հայ սպառողների համար միակ մխիթարանքն այն է, որ Հայաստանում գազի ու էլեկտրաէներգիայի գները, ինչպես Վահե Դավթյանն է ասում, պայմանավորում են ոչ այնքան համաշխարհային գները, որքան հայ-ռուսական հարաբերությունները։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, փորձագետի կարծիքով, դրանով Հայաստանը փորձում է ցույց տալ, որ հավատարիմ է մնում ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, չի փոխում իր աշխարհաքաղաքական վեկտորը և շարունակում է ակտիվորեն մասնակցել եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներին։

Հիշեցնենք` ՌԲԿ-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա, և դա կապված ԵԱՏՄ-ի հետ:

2019 թվականի հունվարի 1–ից ռուսական գազը Հայաստանին սահմանին արժե 165 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց` նախկին 150-ի փոխարեն։ Սպառողներին գազը մատակարարվում է մեկ խորանարդ մետրը`139 դրամով, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (111)

Ըստ թեմայի

Հայաստանն ու Ռուսաստանը կսկսեն քննարկել գազի գնի նոր սխեման
Մոսկվան ու Երևանն ուզում են համաձայնեցնել գազի մատակարարման սխեման. Պրիխոդկո
Մեր դիրքորոշումները հստակ արտահայտել ենք. Փաշինյանը` գազի գնի հնարավոր նվազման մասին
թեգերը:
գազի սակագին, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ