08:07 24 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.98
  • GBP606.50
  • EUR534.46
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյան

Ինչ ներդրումներ են արել ու քանի աշխատատեղ են բացել արտոնություն ստացած ընկերությունները

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (776)
6801

Կառավարությունում ամփոփել են, թե ինչ ներդրումներ են արել հարկային ու մաքսային արտոնություններ ստացած ընկերությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջող է գնահատում վերջին օրերին ունեցած այցերի արդյունքները։ Այս մասին այսօր վարչապետն ասել է կառավարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող հարկային ու մաքսային արտոնությունները։

Մինչ քննարկումը սկսելը վարչապետն անդրադարձել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Չինաստան կատարած իր աշխատանքային այցերին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ հաջող է գնահատում դրանք, և առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնի` կոնկրետ ուղղություններով կոնկրետ պայմանավորվածությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Ինչ վերաբերում է քննարկված ներդրումային ծրագրերին, կառավարությունից հայտնում են, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ 2015 թ.–ից առ այսօր ներմուծման մաքսային արտոնություններ է տրվել 106 ընկերության, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, փաստացի ներդրումների ծավալը` 554 մլն ԱՄՆ դոլար, նախատեսված 9230 աշխատատեղերից ստեղծվել է 5351–ը։

2018թ.–ի երկրորդ կիսամյակից հետո հաստատվել է 41 ծրագիր՝ 481 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղերով։ Դրանցից այս պահին ավարտված է 7–ը՝ 31 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 432 ստեղծված աշխատատեղերով:

Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը, որը գործում է 2009 թվականից, առ այսօր տրամադրվել է 121 ներդրումային ծրագրի` 750 մլրդ ՀՀ դրամ նախատեսված ներդրումների ծավալով և 9782 աշխատատեղերով:

2018 թ.–ին այդ ծրագրերով ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:

Եվս 30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել և՛ ԱԱՀ-ի հետաձգման, և՛ մաքսատուրքից ազատման մասով:

Վարչապետին զեկուցվել է նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Մասնավորապես` գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղտեխնիկայի վարձակալության (լիզինգ), ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, «խելացի» անասնագոմերի կառուցման, տավարաբուծության, տեղական սերմնաբուծության ծրագրերի միջանկյալ արդյունքներին:

Նշվել է, որ ծրագրերն իրականացվում են նախատեսված միջոցառումների և աշխատանքների շրջանակում:

«Կառավարության անդամները, նախարարությունները, փոխնախարարները, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա: Սա ամենակարևորն է: Այսինքն՝ ինքն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի և բացատրի՝ մենք ինչ ենք անում, ինչ պետք է անենք, ինքն ինչ պետք է անի: Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել ապահովել այդ ցիկլի անխափան աշխատանքը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (776)

Ըստ թեմայի

Փաշինյանը հանձնարարեց ամեն կերպ աջակցել ներդրումներ անողներին
Մարգարյան. «Դավոսյան պայմանավորվածությունների հետ կապված ներդրումներ դժվար է հիշել»
Ովքեր են Փաշինյանին նոր ներդրումներ խոստացել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ