00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը Ծառուկյանի սրտով չգնաց. ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցվում է

© Sputnik / Hayk PetrosyanСотрудники "Арарат цемента" перекрыли дорогу, ведущую к заводу (15 апреля 2019). Арарат
Сотрудники Арарат цемента перекрыли дорогу, ведущую к заводу (15 апреля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունն առաջարկում է փոխել առաջին ընթերցմամբ հաստատված պետտուրքի չափը։ Գործադիրն այսպես է արձագանքում ցեմենտի տեղական արտադրողների, մասնավորապես` «Արարատ Ցեմենտի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանի բողոքին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար կառավարությունն առաջարկում է սահմանել 14 000 դրամ պետտուրք` նախկինում առաջարկված 22 000 դրամ ի փոխարեն։

Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով ցեմենտի շուկայում առաջացած դժգոհություններին կառավարության արձագանքը։

Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Բարգավաճ Հայաստանը» բոյկոտեց ցեմենտի մասին օրինագծի քննարկումը

«Երբ մենք սկսել էինք քննարկումները, և կառավարությունը ԱԺ–ին ներկայացրել էր իր հաշվարկը, այն կառուցված էր հիմնականում խոշոր արտադրողի նախորդ տարվա ընթացքում ունեցած արտադրության ինքնարժեքի վրա։ Այն ժամանակ մենք 1 տոննայի հաշվով ունեցել ենք 37 000 դրամի չափով։ Հետագայում, երբ մենք տեղեկություններ ստացանք և՛ արտադրողից, և՛ ՊԵԿ–ից, ստացվեց, որ արտադրական ինքնարժեքը մոտ է 31 000 դրամի»,– ասաց նախարարը։

Այս տվյալներն ուսումնասիրելուց հետո կառավարությունը հաշվարկել է, որ արտադրական ինքնարժեքի ու վաճառքի գների տարբերությունը կազմում է շուրջ 10 տոկոս, և օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո որոշում է կայացրել վերանայել ու նվազեցնել առաջարկվող պետտուրքի չափը։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ օրենքն առաջարկվում է ընդունել հնարավորինս արագ` չվնասելու շինարարության սեզոնի ընթացքին։ Բայց օրենքը գործելու է մինչև 2020թ.–ի ապրիլը, որից հետո կատարած նոր ուսումնասիրությունների հիման վրա կառավարությունը նոր փոփոխությունների առաջարկով հանդես կգա։

Կառավարության նոր առաջարկը, ինչպես և նախկինը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հավանությանը չարժանացավ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ արտասահմանյան արտադրության կլինկերի ներկրումը մի օր Հայաստանում հանգեցնելու է նրան, որ տեղական արտադրողներ չեն մնալու։

«Ունենք երկու խոշոր արտադրող, որոշել ենք այս երկու խոշոր արտադրողներին ասենք` հըլը փակվեք, շուտ։ Սա նորմա՞լ մոտեցում է։ Սա մոտեցում չէ ընդհանրապես։ Այսօր մտածում ենք, որ արտասահմանից պետք է բերենք ինչ–որ հումք ու ներքին արտադրողին նեղացնենք»,– ասաց Դալլաքյանը։

Հիշեցնենք` վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 19-ի նիստում։ Կառավարությունն այս նախագծով փորձում է կարգավորել ցեմենտի արտադրության ոլորտը`ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 000 դրամ մաքսատուրք սահմանելով, բայց անփոփոխ թողնելով ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման մաքսատուրքը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ղեկավարությունը հայտարարեց, որ այդ պայմաններում տեղական հումքով ցեմենտի արտադրությունը ֆինանսապես շահավետ չէ, և որ իրենք այդ դեպքում ստիպված կլինեն փակել տրավերտինից կլինկերի ստացման արտադրամասը, որտեղ այսօր շուրջ 1500 մարդ է աշխատում։

Այս հայտարարությունից հետո գործարանի աշխատակիցները մի քանի օր բողոքի ակցիաներ իրականացրեցին գործարանի հարակից տարածքում` սպառնալով փակել ճանապարհը։

Լրահոս
0