04:25 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Հեռուստացույցի արտադրություն

Հայաստանում 15 մարդ արդեն հեռուստացույց են արտադրում. գործարանը ֆեյք չէր

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ առաջիկայում մեկնարկելու է նաև լվացքի մեքենաների արտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Արմավիրի կենցաղային տեխնիկայի գործարանն այս շաբաթ սկսել է արտադրությունը։

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանելով հարկային արտոնություններ ստացած ընկերությունների մասին վարչապետ Փաշինյանի հարցին։

«Ես հաստատում եմ, պարոն վարչապետ, որ հիմա այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում»,– ասաց նախարարը` կես կատակ հավելելով, որ իրեն հրավիրել են արտադրության մեկնարկին, բայց չի գնացել` ասելով. «Քանի դեռ 70 մարդ չի աշխատում, չեմ գա»։

Նախարարը նշեց, որ առաջիկայում մեկնարկելու է նաև լվացքի մեքենաների արտադրությունը։

«Ի՞նչ իմաստ ունի մի քանի միլիոն դոլարի սարքավորումներ ներկրել, ուղղակի տեսախցիկների առաջ բացում անելու համար, հետո ի՞նչ անել, մետաղի ջարդոնի տեղ հանձնե՞լ»,– ասաց վարչապետը` հեռակա կերպով արձագանքելով ընդդիմախոսներին։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ՊԵԿ պաշտոնապես հայտարարած 51 000 աշխատատեղերի 1/5-ը նոր ստեղծված աշխատատեղեր են, մյուսները`ստվերից դուրս եկած։

Հիշեցնենք` «Այ Էմ Ջի գրուփ» գործարանը Հայաստանում իրականացնելու է չինական արտադրության հեռուստացույցների, օդորակիչների ու այլ կենցաղային տեխնիկայի մասերի միացման ու հավաքման աշխատանքներ։

Գործունեության ընթացքում գործարանի սեփականատերերը խոստացել են 4.9 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում անել, տարեկան արտադրել 90 000 միավոր տեխնիկա, մի մասն արտահանել երրորդ երկրներ, մյուս մասը` վաճառել ներքին շուկայում։

Այս գործարանին կառավարությունն անդրադարձել էր նաև ապրիլի 25-ի նիստում, երբ վարչապետը հայտնել էր, որ մամուլում այն «ֆեյք գործարան» են կոչում։

Այդ ժամանակ ևս Տիգրան Խաչատրյանը վստահեցրել էր, որ գործարանն իրական է ու թեև պլանները մի քիչ ուշացել են, բայց աշխատակիցները վերապատրաստված են։ Կենցաղային տեխնիկայի մասերի առաջին խմբաքանակն էլ արդեն Փոթիից Երևան ճանապարհին է։

Ըստ թեմայի

Երևանում փողոցային առևտրով զբաղվողներին թրաֆիքինգի են ենթարկել. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում նոր գրասենյակ կստեղծվի
թեգերը:
Արմավիր, Տիգրան Խաչատրյան, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ