10:47 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Նիկոլ Փաշինյան

«Պատրաստ ենք ՀՀ-ն դարձնել տաղանդավոր մարդկանց դրախտ». Փաշինյանի ելույթի առանցքային պահերը

© Sputnik / Григорий Сысоев
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում ու ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատանքի առաջնահերթությունները։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում խոսել է կառավարության հավակնոտ ծրագրի` «երկիրը տաղանդավոր մարդկանց համար դրախտ դարձնելու»  մասին։

«Մեր հիմնական կապիտալը մարդիկ են։ Մեր կառավարության գործողություններն ուղղված են քաղաքացիների ստեղծագործական, մտավորական ու գործնական ներուժի իրականացման համար ազատ պայմաններ ստեղծելուն։ Մենք մտադիր ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար», – ընդգծել է նա։ 

Հայաստանի ապագան նա տեսնում է ինովացիոն տնտեսության զարգացման մեջ, քանի որ կարծում է, թե այն այլընտրանք չունի։ Նա հրավիրել է միջազգային բիզնեսը ներդրումներ անել Հայաստանում, «հարստանալ և երկիրը հարստացնել»։

Վարչապետն ընդգծել է, որ սահմանափակ պաշարների ու լոգիստիկայի հետ կապված խնդիրների պայմաններում հայկական իշխանությունները նպատակահարմար են գտնում աշխատել պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Նրա խոսքով` կարճ ժամկետում հաջողվել է ամբողջովին վերացնել կոռուպցիան, նվազագույնի հասցնել արհեստական մենաշնորհներն ու օլիգոպոլիաները, սակայն վարչապետը կարծում է, դատական համակարգում իրական բարեփոխումների բացակայությունը խանգարում է երկրի զարգացմանը։»

«Դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության ահռելի բացը խոչընդոտում է երկրի զարգացմանը։ Տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծմանն ու արտասահմանյան ներդրողների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանն ուղղված մեր բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն տա, եթե դատական իշխանությունը որակապես չփոփոխվի»,  – նշել է նա։

Նրա խոսքով` իսկապես անկախ, կոռուպցիայից ու քաղաքական ազդեցությունից ազատ դատական համակարգի ստեղծումը կառավարության աշխատանքի առաջնահերթ ուղղությունների թվում է։

ԵԱՏՄ անդամ Երևանը կարևորում է տարբեր ինտեգրացիոն միավորումների ու նախագծերի ինստիտուցիոնալ համագործակցությունը։ 

Նրա կարծիքով` հեռանկարային կարող է լինել ԵԱՏՄ ու ԵՄ համագործակցության խորացման քաղաքականությունը։

«Եթե ոչ մոտ ապագայում, ապա միջին հեռանկարներում նման համագործակցությունը լրիվ իրականանալի է ու նույնիսկ անխուսափելի։ Հայաստանը Եվրամիության հետ համապարփակ համագոյակցության մասին պայմանագիր ունի, որը մենք մտադիր ենք առավելագույնս արդյունավետ օգտագործել մեր բարեփոխումների դիզայնի և իմպլեմենտացիայի համար», – ասել է  նա, ավելացնելով, որ համագործակցությունը ԵՄ–ի հետ չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը,  այլ հակառակը։

Առաջնահերթ այլ ուղղությունների թվում Փաշինյանը նշել է երկրի մարդկային ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործումը։

Ըստ թեմայի

Հայտնի է` երբ Հայաստանի համար կհստակեցվի ռուսական գազի գինը
Մարդասպաններն ազգություն չունեն. Փաշինյանը` հատուկջոկատայինի աղմկահարույց սպանության մասին
Ոստիկանները կոտրել են Խաժակյանի ազգականի քիթը. ավագանու անդամը մանրամասներ է հայտնել
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ