10:43 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Ռեստորան

ՀՀ ֆինանսների նախարարությունը կմեղմի ռեստորանների և սրճարանների «հարկային սննդակարգը»

© AFP 2018 / JAIME REINA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Ռեստորանների և սրճարանների համար կչեղարկեն ֆիքսված տուրքը, և շրջանառությանը համաչափ հարկ կսահմանվի։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանում հասարակական սննդի օբյեկտների համար հարկերը չեն բարձրանա այնքան, որքան նախատեսվում էր նախկինում։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Այժմ ռեստորաններն ու սրճարանները (բացառությամբ 600 քմ–ից ավելի մակերես ունեցող ռեստորանները) ֆիքսված տուրք են վճարում, կախված հաստատության գտնվելու վայրից և քառակուսի մետրից (Երևանի կենտրոնական և այլ գոտիները, մարզերի քաղաքները, այլ բնակավայրեր)։ Այժմ նրանց հարկն ուզում են շրջանառությանը համաչափ դարձնել։

2018 թվականին նրանց առաջարկել էին 6% եկամտահարկ վճարել։ Դրանից թույլատրվում էր նվազեցնել ծախսերի 4%–ը, սակայն միայն այն դեպքում, եթե այդ ծախսերը (մթերքների գնում, կոմունալ ծառայություններ և այլն) հաստատված են փաստաթղթերով։ 2019 և 2020 թվականին առավելագույն հարկն ուզում էին բարձրացնել համապատասխանաբար մինչև 8 և 10%։

Այժմ որոշել են հարկերը չբարձրացնել. իրականում այս հարկի բեռը կկազմի մոտ 4,5%, ավելացրեց փոխնախարարը։

Նշենք, որ ավելի վաղ հարկերը բարձրացնելու դեմ ռեստորաններում և սրճարաններում բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվել։

Ըստ թեմայի

«Վեց տոկոսն այն կարմիր գիծն է, որից հետո ոլորտը կունենա արժեզրկում». Աշոտ Բարսեղյան
Պետությունը բիզնեսին ավելի շատ կտա, քան կստանա. ի՞նչ փոփոխության են ենթարկվելու հարկերը
Հայաստանի ռեստորանները լավագույնն են ԱՊՀ–ում. Լապշինը գիտի` ինչպես գրավել զբոսաշրջիկներին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ