00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նաիրիտի» վերջը կտա՞ն․ գործարանի եղած–չեղածն աճուրդի է հանվել

© Sputnik / Անցնել մեդիապահոցПожар на каучуковом заводе "Наирит" в Ереване
Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային Հայաստանի խոշորագույն գործարաններից մեկը սնանկության գործընթացի մեջ է: Հիմա ուզում են վաճառքի հանել ձեռնարկության բոլոր այն սարքավորումները, որոնք պետության սեփականությունն են:

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանը՝ «Նաիրիտը», աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա հունիսի 25-ին, համապատասխան հայտարարությունն արդեն հրապարակվել է Azdarar.am էլեկտրոնային ծանուցումների պետական հարթակում: Գործարանի ընդհանուր արժեքը մոտ 15 միլիարդ դրամ է (32 միլիոն դոլար) գնահատված:

Пожар на заводе Наирит - Sputnik Արմենիա
Հայ–չինական գործարանն արդեն կաուչուկ է արտադրում. Ավինյանը խոսել է «Նաիրիտի» մասին

Խորհրդային տարիներին ու մինչև 2010-ականների վերջը «Նաիրիտը» սինթետիկ կաուչուկ ու հազվագյուտ թթուներ էր արտադրում: 2010 թվականից արտադրական հսկան չի գործում, ու հիմա այստեղ սնանկության աճուրդներ են անցկացվում: Գործարանը պարտք է «Արմբիզնեսբանկին», «Գազպրոմ Արմենիային» (արտադրության ընթացքում օգտագործած գազի դիմաց), Երևանի ՋԷԿ-ին (ջերմային էներգիայի դիմաց) ու պետությանը (հարկերի գծով):

«Նաիրիտի» ունեցվածքը նախկինում էլ էին վաճառում, բայց հիմնականում աճուրդի էր հանվում ոչ արտադրական ունեցվածքը (կահույք, մեքենաներ և այլն): Իսկ արտադրամասերի սարքավորումներին աշխատում էին ձեռք չտալ:

Բայց այս անգամ գործարանի ամբողջ արտադրական ունեցվածքը որոշվել է վաճառքի հանել: Ընդ որում՝ գործարանի համար մեկ ներդրող չեն փնտրում, ձեռնարկությունը բաժանել են տարբեր լոտերի:

Վաճառքի է հանվել քլորոպրենային կաուչուկի (գործարանի հիմնական արտադրանքի) արտադրության ամբողջ համալիրը: Աճուրդի են հանվել նաև քլորի (լավ մաշված) տանկերները, ածխաթթվի ու ջրի թորման (որը մասամբ «Հայբիզնեսբանկում» որպես գրավ է դրվել) արտադրամասերը, նաև ացետիլենի արտադրության գիծը:

Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան

Աճուրդի է հանվել նաև սպասարկող ենթակառուցվածքը՝ ջրամատակարարման ու էլեկտրամատակարարման ցանցը:

Ավելի վաղ ուզում էին աճուրդի դնել հազվագյուտ թթուների արտադրամասը: Այստեղի սարքավորումները պատրաստված են նիկելի հիման վրա, հատուկ կոշտ համաձուլվածքներից: Մեզ չհաջողվեց պարզել՝ արդյո՞ք այդ արտադրամասը վաճառվել է, թե ոչ: Գործարանում սնանկության գործընթացի կառավարիչ Կարեն Ասատրյանը չպատասխանեց մեր մի քանի հեռախոսազանգերին:

Նրա օգնական Երվանդ Պուրտոյանը նշեց, որ աճուրդը սովորական վաճառք չի լինելու: Բոլոր մասնակիցները, որոնք հայտ կներկայացնեն, պետք է բիզնես առաջարկներ ցույց տան առ այն, թե ինչ են նրանք պատրաստվում անել ձեռք բերվող ունեցվածքի հետ:

Թե ով է գնահատելու այդ բիզնես-ծրագրերը, չի նշվում:

Պետության դիրքորոշումն էլ հասկանալի չէ: Բայց պետությունն ի՞նչ կապ ունի:

«Նաիրիտը» կվերագործարկվի՞. նախարարը հաստատեց` գործարանով հետաքրքրված ներդրողներ կան

Գործարանի բաժնետոմսերի 100%-ը պետության հաշվեկշռի վրա է: Շահագրգռված է արդյոք պետությունը, որ գործարանը, թեկուզ և հին ու մաշված․ ոչ թե արդիականացնեն, այլ վաճառեն: Չէ որ այստեղ նույնիսկ 2010-ականների վերջին մոտ երեք հազար մարդ էր աշխատում: Նույնիսկ եթե գործարանը հարկային պարտավորություններ ունի, պե՞տք է արդյոք վաճառել երկրի ամենամեծ արդյունաբերական օբյեկտներից մեկը: Այսինքն, կտրել սեփական ձեռքը, միայն թե դրա հաշվին մի բան ուտելու համա՞ր:

Пожар на каучуковом заводе Наирит в Ереване - Sputnik Արմենիա
«Նաիրիտի» աշխատակիցները կստանան 3 ամիս չվճարված աշխատավարձերը

Իսկ պետության ներկայացուցիչներն իրավունք ունե՞ն աճուրդի չեղարկում պահանջել: Սնանկության մասին օրենքի համաձայն՝ այո: Քանի որ սնանկության հարցերի կառավարիչը կարող է գործել միայն Վարկատուների խորհրդի հավանությամբ: Իսկ Խորհրդում ընդգրկված են ՊԵԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի (պետական է), «Նաիրիտ-2»-ի, էներգետիկայի, այժմ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները:

Իհարկե, այդ կազմակերպություններից ու մարմիններից յուրաքանչյուրը գերատեսչական խնդիրներ ունի․ հարկեր, այդ թվում պարտքեր հավաքել, սատարել էլեկտրակայանի աշխատանքն ու դրա ֆինանսական հաշվետվությունը: Բայց պետության շահեր էլ կան: Մարդիկ, որոնք կարող էին գործարանում աշխատել ու նույն հարկերը վճարել, հիմա որտեղ պատահի աշխատանք են փնտրում: Եթե Երևանի ՋԷԿ-ը ոչ միայն էլեկտրականություն, այլև «Նաիրիտի» համար ջերմություն արտադրեր, այն ավելի արդյունավետ կգործեր:

Արդյոք պետական կազմակերպությունների ներկայացուցիչները հաշվի՞ են առել պետության շահերը, երբ համաձայնել են վաճառքին: Մի քանի օրից պարզ կլինի:

Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը». Նիկոլ Փաշինյանին հուշում են ՀՀԿ–ի հարցի պատասխանը

Լրահոս
0