15:27 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
617 0 0

Հայաստանում ուշիուշով հետևում են Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի հանդիպումներին։ Իսկ դա իր պատճառներն ունի։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում և Վրաստանում անհամբերությամբ սպասում են 2011 թվականին կնքված ռուս–վրացական տրանսպորտային համաձայնագրի իրականացմանը, որը թույլ կտա «Վերին Լարսի» երկու այլընտրանքային միջանցք բացել` թեթևացնելով բեռնափոխադրողների գլխացավանքը։

Սակայն գործընթացը ձգձգվում է քաղաքական պատճառներով, ինչը բացասաբար է անդրադառնում ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան։

Խոսքը վերաբերում է 2011 թվականի «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» ռուս–վրացական համաձայնագրին։ Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այս համաձայնագիրն անցած շաբաթ քննարկել են Պրահայում կայացած հերթական հանդիպման ժամանակ։

Համաձայնագրի իրականացումը թույլ կտա առևտրային միջանցքներ գործարկել (Ռոքի թունելով և Աբխազիայի երկաթուղով ճանապարհ), որոնց մոնթորինգով կզբաղվի SGS շվեյցարական ընկերությունը

«Աշխատանքի նման ձևաչափ կա շատ երկրներում, երբ իշխանությունների որոշ գործառույթները դրված են երրորդ կողմի վրա։ Տեխնիկապես ամեն ինչ պատրաստ է իրականացման համար, ամբողջ հարցը կողմերի քաղաքական կամքն է», – ասաց Ցիպուրիան։

Նրա խոսքով` համաձայնագրի իրականացումը շահավետ է ոչ միայն հայկական, այլև վրացական փոխադրողների համար։ Մի կողմից` կաշխատի երկաթուղային ճանապարհը, մյուս կողմից` ավտոճանապարհը։

Եթե Վրաստանում երկաթուղային գծերը սկսեն աշխատել ամբողջ ծավալով, Հայաստանը կկարողանա ապրանքները տեղափոխել լաստանավով։

Նրա խոսքով` այսօր Հայաստանի համար «Վերին Լարսի» այլընտրանքային երթուղին է Երևանից Փոթի ճանապարհը` երկաթգծով, այնտեղից լաստանավով` ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստ։

Ցիպուրիան նշեց, որ երկաթգծի ծանրաբեռնվածության ավելացման դեպքում սակագները կնվազեն։ Նրա խոսքով` երկաթուղին ավելի անվտանգ է։ Հատկապես ձմռանը, երբ «Վերին Լարսը» ժամանակ առ ժամանակ փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով, երկաթուղու նշանակությունը դժվար է թերագնահատել։

Սակայն ամենաշահավետ երթուղին` Անդրկովկասյան ավտոմայրուղին, անցնում է Հարավային Օսեթիայի միջով։ Սա նախընտրելի տարբերակ է ավելի հարմարավետ եղանակային պայմանների և ռելիեֆի պատճառով, քանի որ ի տարբերություն Լարսի, անցնում է ոչ թե Կազբեկի միջով, այլ այն շրջանցելով։

Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, մեկնաբանելով Պրահայում տեղի ունեցած հերթական հանդիպումը, նշեց, որ համաձայնագրի իրականացման կոնկրետ ժամկետներ կրկին չեն սահմանել։

«Փորձագետներն աշխատում են ռուս–վրացական համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Նրանք համաձայնել են, որ դեռ աշխատելու անհրաժեշտություն կա։ Այլևս ոչինչ չի ասվել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Աբաշիձեն։

Նա ընդգծեց, որ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել վրացական, ռուսական կողմի և SGS ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կողմերը հանդիպել են մայիսի 20-ին Շվեյցարիայում։

Կարելի է ենթադրել, ինչպես և կանխատեսվում էր, որ խմբի առաջին նիստը տեխնիկական բնույթ է ունեցել։ Կանոնակարգ է սահմանվել, քննարկվել է հավատարմագրային կառավարման (տրաստային) հիմնադրամի ստեղծման հարցը (հիմնադրամը վճարելու է շվեյցարական դիտարկողների աշխատանքը)։

Հիշեցնենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների առյուծի բաժինը` ավելի քան 80 տոկոսը, իրականացվում է Ռուսաստանից` «Վերին Լարս» հսկիչ անցակետով։ Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (Հարավային Օսեթիայի միջանցքը, Դաղստանով Ավարա-կախեթական և Վերին Լարսի ճանապարհները) և երկաթուղայինը (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով)։

Ըստ թեմայի

Հայկական բեռները Ադրբեջանի «հագով» չեն. Վերին Լարսի առաջարկված նոր այլընտրանքը անպիտան է
Դուրս գալ «Վերին Լարսի» գերությունից. կփրկվեն արդյո՞ք բեռնափոխադրողները
Կարասինը խոսեց «Վերին Լարսի» այլընտրանքային նախագծի մասին
Ինչպե՞ս ազատվել Վերին Լարսի խնդրից. Հայաստանում գիտեն, մնում է Վրաստանը
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Վերին Լարս, Հայաստան

Գլխավոր թեմաներ