17:41 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
172 0 0

Տնտեսության վրա պետական պարտքի բեռը կրճատվում է բյուջեի խիստ կարգապահության շնորհիվ։ Իսկ ահա մասնավոր հատվածում ծախսերն ու վարկերը չեն սահմանափակում. լրացուցիչ պահանջարկը պետք է աջակցի տնտեսությանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. 2018 թվականին Հայաստանի տնտեսության վրա պետական պարտքի բեռը նվազել է։ Այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ–ում ներկայացնելով 2018 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

Բյուջեի ծախսերը կանգնեցրել են

2017 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կազմեց ՀՆԱ–ի 53,7%–ը, իսկ 2018 թվականի վերջին արդեն 51,4%։ Մեծամասամբ սա կապված է նրա հետ, որ փաստացի արտասահմանյան վարկերը սպասվածից ավելի քիչ էին ներգրավվել։ Բացարձակ թվերով պետական պարտքը կազմել է 6 մլրդ 923 մլն դոլար, որից կառավարության պարտքը` 6 մլրդ 373 մլն դոլար (մնացածը` ԿԲ–ինը)։ Կառավարության արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 983 մլն դոլար, ներքինը` 1 մլրդ 390 մլն (հիմնականում, պետական պարտատոմսերի հաշվին)։

Հանրապետությունը շարունակում է պահպանել պետական պարտքի հետ կապված բյուջետային կարգապահությունը։ Մասնավորապես, եթե կառավարության պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ—ի 50%–ը, ապա բյուջեի ընթացիկ ծախսերը չպետք է ավելի բարձր լինեն, քան ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը։ Ընթացիկ ծախսերը կազմել են ՀՆԱ–ի 21,6%–ը, իսկ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը` 21,8%։

Բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 365 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրիլիոն 527 մլրդ։ Եկամուտների ցուցանիշը կատարվել է 98,3%–ով, իսկ ծախսերինը` 95%–ով։

Պետբյուջեի եկամուտների կառուցվածքում 94%–ը կազմել են հարկերը, 5,2%–ը` մյուս եկամուտները (ՃՈ և այլ գերատեսչությունների տուգանքները, պետգույքի վաճառքը և այլն), իսկ մնացածը` արտասահմանյան գրանտներն են։

Սեփական եկամուտ է հավաքվել 165  մլրդ դրամով ավել, քան 2017 թվականին,  իսկ նոր վարկեր ներգրավվել 154 մլրդ դրամի չափով։ Հանրապետությունը շարունակել է վարկեր տրամադրել նաև անձամբ (հիմնականում ԼՂՀ–ին)։ Ընդհանուր առմամբ 52 մլրդ դրամի վարկ է հատկացվել, իսկ վերադարձվել` 25 մլրդը։

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա շուրջ 90%–ը ընթացիկ, մոտ 10%–ը` կապիտալ (շենքերի և ենթակառուցվածքների շինարարություն և վերանորոգում) ծախսերն են կազմել։

Ընթացիկ ծախսերի մեծ մասը կազմել են կենսաթոշակները (շուրջ 30%), 10,6%–ը` պետական հատվածի աշխատավարձերը, 10,8%–ը ապրանքների և ծառայությունների գնումները, մոտ 10%–ը պետական պարտքի տոկոսների վճարումը։

Ֆինանսների նախարարությունը փորձել է գնահատել հարկահավաքման ներուժը։ Ներկայիս ցուցանիշի շեղումը պոտենցիալ հնարավորից գնահատվում է մոտավորապես ՀՆԱ–ի 7%–ի չափով։ Սակայն այդ պակասը պայմանավորված է ոչ միայն ստվերային տնտեսությամբ, այլև հարկային արտոնություններով, պարզաբանեց նախարարը։ Ձեռնարկությունների տարբեր խմբերին տրված արտոնությունների պատճառով, պետությունը մոտ 395 մլրդ դրամի պակաս ունի։ Ճիշտ է, չի գնահատվել նաև արտոնությունների շնորհիվ բիզնեսի աշխուժացման դրական էֆեկտը։ 

Մասնավոր հատվածում ծախսում են «առանց լարվելու»

Ծախսերի կրճատումն ու  հարկային կարգապահության աճը պահպանեց գները, նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։  Որպեսզի հարկաբյուջետային մասով տնտեսությունը շատ «չսմքի», ԿԲ–ն մեղմեց ֆինանսավարկային քաղաքականությունը։ Արդյունքում պետական ծախսերը զսպվում էին, իսկ ահա մասնավորները` աճել են մոտ 10%–ով։

Արդյունքում չափավոր գնաճ էր տեղի ունենում. նույնիսկ պետության նպատակային ցուցանիշներից ավելի ցածր։ Նպատակային միջանցքը կազմում է 4 +/- 1,5%, իսկ 2018 թվականի վերջին` 12 ամսվա գնաճը կազմել է 1,8% (այդ թվում ներկրվող ապրանքների գների կրճատման շնորհիվ)։ Սպասվում է, որ տարեվերջին գնաճը կմոտենա նպատակային միջանցքին, այդ թվում՝ վարկավորումը  խթանող ԿԲ մեղմ քաղաքականության շնորհիվ։

Ըստ թեմայի

Հայաստանում փոքր բիզնեսը կարող է վարկեր ստանալ ավելի թափանցիկ պայմաններով
Հայաստանում փոքր բիզնեսի վարկավորման պայմաններն ավելի հասկանալի կդառնան
Հայաստանի հետ կորցնում է նաև Վրաստանը. Պրահայում որոշում էին Վերին Լարսի այլընտրանքի հարցը
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), բյուջե, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ