07:30 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
«Նաիրիտ»

Հայաստանի իշխանությունը չի ների «Նաիրիտի» պարտքերը. գործարանի փրկությունը չի քննարկվում

© Aravot
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
235 0 0

Հայաստանի խոշորագույն քիմիական գործարանի` «Նաիրիտի» արտադրական ունեցվածքը վաճառքի է հանվել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունում «Նաիրիտ» գործարանի պարտքը ներելու հնարավորությունը չի քննարկվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Այսօր ձեռնարկության արտադրական ունեցվածքը աճուրդի է հանվել։ Այսպիսով` խորհրդային, իսկ հետո` անկախ Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկը կարող է դադարել գոյություն ունենալ։

2010 թվականից արտադրական հսկան չի գործում։ Հետո սնանկության գործընթաց էր սկսվել։ Անցած տարի վաճառվել էր ոչ արտադրական ունեցվածքը։ Այժմ վաճառքի են հանվել արտադրամասերը, այդ թվում գործարանի հիմնական արտադրանքի` սինթետիկ կաուչուկի արտադրամասը։

Գործարանը պարտքեր ունի` գազի, չվճարված հարկերի ու ջերմային էներգիայի դիմաց։

«Նաիրիտը» հիմնականում պետական ընկերություններին է պարտք։ Բացառություն է կազմում միայն գազի պարտքը։ Գործարանը պետության սեփականությունն է։

Ունեցվածքը չի կարող վաճառվել առանց Վարկատուների խորհրդի հավանության, քանի որ սնանկության հարցերի կառավարիչը կարող է գործել միայն խորհրդի անդամների հավանությամբ: Իսկ խորհրդում ընդգրկված են «Գազպրոմ Արմենիան», ՊԵԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը (պետական է), «Նաիրիտ-2»-ը (պետական է):

Հայաստանի քիմիական հսկայի գույքի նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանեն

Մասնավոր ընկերության համար նախ և առաջ կարևոր է վերադարձնել իր գումարը։ Իսկ պետությունն ինչպե՞ս է դրան վերաբերվում ։ Ի՞նչն է ավելի կարևոր` ամեն գնով հավաքել պարտք մնացած հարկերը, թե՞ օգնել «Նաիրիտին» գումար վաստակել ու ինքնուրույն վճարել պարտքերը։

Պետությունն առաջին տարբերակն է ընտրել։ Վարկատուների խորհրդի բոլոր պետական ընկերություններն ու կազմակերպությունները քվեարկել են գործարանի ունեցվածքը վաճառելու օգտին։

«Ընկերությունը գտնվում է լուծարման վարույթում, իսկ լուծարման վարույթում պարտատերերի պահանջները բավարարվում են պարտապանի գույքի վաճառքից առաջացած միջոցներից, հետևաբար, պահանջների բավարարման, գերատեսչական և պետական շահերի ապահովման անհրաժեշտության նկատառումներով պայմանավորված կոմիտեն չէր կարող դեմ քվեարկել գույքի վաճառքի ծրագրին», – նշված է ՊԵԿ–ի մեկնաբանության մեջ։

Մեկնաբանության մեջ նշվում է նաև, որ նախկինում ՊԵԿ–ում պարտքը զիջելու վերաբերյալ իրավական ակտի նախագիծ կազմելու հարցի շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել։

Որքա՞ն է գործարանը պարտք վարկատուներին, մասնավորապես, որքան չվճարված վարկ է կուտակվել։ Կոմիտեում պարզաբանել են, որ այդ տվյալները ենթակա չեն տրամադրման, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 4–րդ հոդվածի համաձայն` դրանք հարկային գաղտնիք պարունակող տեղեկություն են։

Հիշեցնենք` գործարանի պարտքերն առաջացել են 2010–ականների վերջին։

Հայ–չինական գործարանն արդեն կաուչուկ է արտադրում. Ավինյանը խոսել է «Նաիրիտի» մասին

2006 թվականին պետությունը գործարանը վաճառվեց Rhinoville Property Ltd ընկերությանը, որն այս տարիների ընթացքում երբեք հանդես չի եկել հանրության առաջ։ Ընկերությունը վարկ էր վերցրել ԱՊՀ միջպետական բանկից (որը ևս երբեք հաշվետու չի եղել հանրությանը)։ Վարկը չեն մարել, իսկ 2010 թվականի ապրիլին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Գործարանը սնանկ է ճանաչվել։

Ըստ թեմայի

Տիգրան Սարգսյանի փաստաբանները հերքում են. ո՞վ է մեղավոր «Նաիրիտի» հարցում
«Նաիրիտի» աշխատակիցները կստանան 3 ամիս չվճարված աշխատավարձերը
Իշխանությունը կչեղարկի՞ «Նաիրիտի» ու «Վանաձորի Քիմպրոմի» պարտքերը. փոխնախարարի պատասխանը
թեգերը:
վարկ, պարտք, ՀՀ կառավարություն, Հայաստան, Նաիրիտ

Գլխավոր թեմաներ