04:19 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
«Նաիրիտ»

Աճուրդը չկայացավ. «Նաիրիտը» չեն ուզում գնել ոչ ամբողջությամբ, ոչ մաս–մաս. ի՞նչ է լինելու

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
154 0 0

Ոչ ոք չի ուզում գործարանն ամբողջությամբ գնել։ Գործարանի արտադրամասերն առանձին–առանձին են վաճառքի հանվել, բայց գնորդներ կրկին չկան։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. «Նաիրիտ» գործարանում, ինչպես և նախկինում, ոչ ոք չի ցանկանում ներդրում անել։ Հունիսի 25–ին նշանակված արտադրամասերի աճուրդը չկայացավ։

Գործարանի սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոչ մի հայտ չի ներկայացվել։

Վերջին չորս տարիների ընթացքում գործարանի համար փորձում էին ներդրողների գտնել, բայց ոչ ոք գործարանն ամբողջովին գնելու ցանկություն չի հայտնել, այդ պատճառով կառավարիչն առաջարկել է արտադրամասերն առանձին–առանձին վաճառել։ Գործարանի ընդհանուր արժեքը մոտ 16 միլիարդ դրամ է (32 միլիոն դոլար) գնահատված:

Արտադրամասերը կարելի է գնել միայն բիզնես–ծրագրի առկայության դեպքում։ Ծրագիրը պետք է ապացուցի, որ արտադրամասերն ըստ նշանակության են օգտագործվելու, ոչ թե գնվում են մետաղջարդոնի վերածվելու համար։ Առանց դրա չի կարելի աճուրդի չմասնակցել։

Ծրագրերը պետությունն է գնահատելու, առաջին հերթին այն գերատեսչությունները, որոնց «Նաիրիտը» պարտք է մնացել։

«Մենք պարզապես բիզնես ծրագրով ոչ մի հայտ չենք ստացել»,– ավելացրեց Ասատրյանը։

Կրկնակի աճուրդը պետք է անցկացվի հուլիսի 10–ից հետո։ Վաճառքի են հանվել գործարանի հիմնական արտադրամասերը։

Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան

Եթե մինչ այդ ոչ մի բիզնես ծրագիր չներկայացվի, վարկատուների խորհուրդը պետք է որոշի` ինչպես վերադարձնել պարտքերը։

Տարբերակներից մեկը կրկնակի աճուրդ անցկացնելն է։ Զուտ տեսականորեն գործարանը կարելի է որպես մեղաջարդոն վաճառել։ Դեռ հայտնի չէ` վարկատուներն ինչ կորոշեն։

Գործարանի վարկատուները հիմնականում պետական են։ Միայն մեկ մասնավոր վարկատու կա` «Գազպրոմ Արմենիան»։ Հետո Պետական եկամուտների կոմիտեն է (չվճարված հարկերի դիմաց), Երևանյան ՋԷԿ–ը (պարտքեր` ջերմային էներգիայի դիմաց)։ «Նաիրիտ–2»–ը ստեղծված ձեռնարկություն է։ Ժամանակին այն պետության անունից մարել է գործարանի աշխատավարձերի պարտքերը, բայց այժմ իր գումարը հետ է պահանջում։

Պահանջները շատ են, ու ոչ ոք չի ցանկանում զիջել։ Իսկ ներդրողներն իրենց հերթին չեն ուզում գնել մաշված, պարտքների տակ ընկած գործարանը։ Տեսականորեն կարելի էր ներել գործարանի պարտքները կամ սառեցնել դրանք, բայց պետությունը նման բանակցություններ չի վարել։

Հայաստանի քիմիական հսկայի գույքի նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանեն

«Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից է։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, «Նաիրիտը» մասնակի վերագործարկվեց 1992 թվականին։ 2006 թվականին պետությունը գործարանը վաճառվեց Rhinoville Property Ltd ընկերությանը, որը այս տարիների ընթացքում, երբեք հանդես չի եկել հանրության առաջ։ Ընկերությունը վարկ էր վերցրել ԱՊՀ միջպետական բանկից (որը ևս երբեք հաշվետու չի եղել հանրությանը)։ Վարկը չեն մարել, իսկ 2010 թվականի ապրիլին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Գործարանում սնանկության գործընթաց է սկսվել։

Ըստ թեմայի

Իշխանությունը կչեղարկի՞ «Նաիրիտի» ու «Վանաձորի Քիմպրոմի» պարտքերը. փոխնախարարի պատասխանը
Պատրաստ ենք «Նաիրիտի» վերագործարկումը քննարկել բոլոր իրական ներդրողների հետ. Փաշինյան
Հայ–չինական գործարանն արդեն կաուչուկ է արտադրում. Ավինյանը խոսել է «Նաիրիտի» մասին
թեգերը:
պարտք, վարկ, Նաիրիտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ