09:40 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Armenia ավիաընկերության ինքնաթիռը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Armenia-ն ազդարարեց, թե ամսի քանիսից է կարելի Մոսկվայից Թբիլիսի տոմսեր գնել

© Sputnik / Karen Yepremyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
203 0 0

Ավիաընկերությունում կարծում են, որ Երևանը Վրաստանից Ռուսաստան մեկնելու համար լավագույն տարանցիկ ճանապարհն է։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Armenia ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի օդային ուղևորության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Заместитель гендиректора Авиакомпании Армения Геворг Хачатрян
Գևորգ Խաչատրյան. Armenia ավիաընկերության փոխտնօրեն

Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան փոխադրումներ իրականացնել: Խաչատրյանի խոսքով` այդ տեղեկությունն իմանալուց հետո ընկերությունը դիմել է Ռոսավիացիա։

«Մենք որպես բիզնես կառույց հասկանում ենք, որ Երևանի միջով Թբիլիսի մեկնող զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում։ Հետևաբար, որոշում է կայացվել շահագործել Մոսկվա–Երևան ուղղությունը։ Հուլիսի 8–ից ինքնաթիռները օրական երկու չվերթ են իրականացնելու», – ասաց Խաչատրյանը։

Անհրաժեշտության դեպքում չվերթների հաճախականությունը կարելի է հասցնել օրական չորսի։

Մինչ հուլիսի 8–ը ընկերությունը կավարտի նոր Boeing 737-700 ինքնաթիռի գրանցումը։ Ընդհանուր առմամբ ընկերությունը երեք ինքնաթիռ է շահագործելու, դրանցից մեկը ժամանակավոր վարձակալվելու է։

«Վրացական ավիաուղիների» հետ չվերթերի համատեղ շահագործման մասին պայմանագիր է կնքվել։ Դրանք վաղուց են օրական մեկ անգամ Երևանից Թբիլիսի մեկնում, այժմ չվերթերի քանակը կկրկնապատկի։

Ավիաընկերությունը կանի ամեն հնարավոր բան Երևանի միջով Մոսկվայից Թբիլիսի չվերթի տարանցման ժամանակը կրճատելու համար։

Նրա խոսքով` Թբիլիսի –Երևան չվերթը տևում է 25 րոպե, ուղևորները մոտ 50 րոպե են Երևանում անցկացնելու։ Ընդհանուր առմամբ, ներառյալ ինքնաթիռ փոխելը, ճանապարհը 4 ժամ կտևի։ Այլ ընկերությունների առաջարկները սկսում են վեց ժամից։

Ընկերությունը մտադիր է դեպի Մոսկվա տոմսեր վաճառելը սկսել արդեն հունիսի 28–ից։ Ավիաընկերությունը բանակցություններ են վարում «Զվարթնոցի» հետ` ինքնաթիռների սպասարկման սակագների մասին։ Դրա արդյունքում սահմանվելու են նաև տոմսերի գները։

Խաչատրյանի խոսքով` Երևանից Մոսկվա ուղևորության տոմսը սկսվում է միջինում 90-100 եվրոյից (դրա մեջ է մտնում նաև «օդի» փողն ու օդանավակայանի հարկը)։

Armenia-ի ինքնաթիռը ուղևորվելու է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։

Խաչատրյանը նշեց, որ Armenia–յի առաջարկությունն այլ տարբերակներից շատ ավելի հարմար է։ Բաքվի օդանավակայանը տարածաշրջանում ամենաթանկն է, այդ պատճառով այն դժվար թե տարանցիկ դառնա։

«Ադրբեջանը կարող է «Գյանջա» օդանավակայանն առաջարկել։ Բայց մենք պետք է նրանցից առաջ ընկնենք։ «Վրացական ավիաուղիների» հետ մեր առաջարկը մրցակցությունից դուրս է», – նշեց Խաչատրյանը։

Այսօր գործող հայկական միակ` Armenia ավիաընկերությունը տեղական շուկա մտավ 2016 թվականին։ Ավիաընկերության ինքնաթիռները կանոնավոր չվերթեր են իրականացնում դեպի Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, Լիոն, ինչպես նաև մի շարք չարտերային չվերթեր դեպի Քուվեյթ, Հռոդոս և այլն: Armenia–ի ավիապարկը համալրված է երկու ինքնաթիռով` Boeing 737-500 և Boeing 737-700։

Ըստ թեմայի

Մեկօրյա հանգիստ Հայաստանում. ի՞նչ մեխանիզմ են առաջարկում քաղավիացիայում
Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են հարաբերությունները նոր մակարդակի հասցնել
«Մեծ ներուժ կա». Վրաստանի փոխվարչապետն ամփոփեց հանձնաժողովի նիստի արդյունքները
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Մոսկվա, ինքնաթիռ, «Զվարթնոց» օդանավակայան

Գլխավոր թեմաներ