03:22 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Կաթնամթերքի ցուցափեղկ

Մակնշման նոր պահանջները. հուլիսի 1–ից Հայաստանի բնակիչները լրիվ այլ թթվասեր կունենան

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
33310

Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մտադիր է խստորեն հետևել Հայաստանում կաթնամթերքի նոր պահանջների պահպանմանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Կաթնամթերքի մակնիշման նոր պահանջներն ուժի մեջ կմտնեն այս տարվա հուլիսից։ Այս մասին այսօր Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ։

2019 թվականի հունվարին ուժի մեջ էին մտել կաթնամթերքի մակնշման Եվրասիական տնտեսական միության պահանջները։ Եթե մթերքում բուսական յուղ կա, այն չի կարելի կաթ, պանիր կամ կաթնաշոռ անվանվել։ Դրանք պետք է կոչվեն կաթ պարունակող մթերքներ, որոնք պատրաստված են պանրի, կաթնաշոռի, թթվասերի տեխնոլոգիայով։ Տուփի վրա պետք է նշված լինի նաև տրանս–ճարպերի (ջրածինով մշակված պինդ բնական յուղեր) պարունակությունը։

Պաղպաղակը կարելի է չվերանվանել, բայց դրա վրա պետք է անպայման գրել «բուսական յուղերի պարունակությամբ»։

Հայ արտադրողները կես տարի «տարկետում» էին խնդրել։ Այն ժամանակ նրանք ասել էին, որ չեն հասցրել նոր գրառումներով փաթեթավորման նոր խմբաքանակներ պատվիրել։

Ավետիսյանն ընդգծեց, որ այն ժամանակ տեսչությունն ընդառաջել էր, բայց հիմա էլ չի կարող զիջել։

«Նույնիսկ եթե ձեզ մոտ հին տուփեր են մնացել, դա նշանակություն չունի։ Այդ դեպքում վրայից նոր պիտակներ կպցրեք։ Բայց եթե մթերքի վրա գրած լինի «թթվասեր», ու դրա մեջ բուսական յուղեր հայտնաբերենք, տուգանելու ենք։ Դա միանշանակ է», – ասաց նա։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանն իր հերթին նշեց, որ արտադրվողները կփորձեն  մինչև սեպտեմբեր հետաձգեն որոշման իրականացումը, հատկապես` պաղպաղակի համար։

Ըստ թեմայի

Երևանի հայտնի ռեստորաններից մեկում ժամկետանց ու առանց մակնշման մթերք է հայտնաբերվել
Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չկա. ինչո՞ւ են խոզերը սատկել Սյունիքում
Ինչպես է մկնդեղը հայտնվել Հայաստանից արտահանված ձկնամթերքում. Գեորգի Ավետիսյան
Աֆրիկյան ժանտախտի մասին խոսելն անլուրջ է. ՍԱՊԾ ղեկավար
թեգերը:
Հայաստան, բիզնես, Կաթնամթերք

Գլխավոր թեմաներ