16:59 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը Վիետնամից հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

© Sputnik / Алексей Никольский
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
234 0 0

ՀՀ վարչապետը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ քննարկել է Երևանում կայանալիք Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի հետ կապված հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում`հավելելով, որ վերջին օրերին հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ:

«Բոլոր հեռախոսազրույցները վերաբերում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցեր: Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,– հայտնում է Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հուլիսի 4-6-ը գտնվում է Վիետնամի Հանրապետությունում, որտեղից հուլիսի 7-ին մեկնելու է Սինգապուր։

Ռոհանիի` դոլարից հրաժարվելու առաջարկը. ի՞նչ կշահի և ի՞նչ կկորցնի Հայաստանը

թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ