16:17 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Բագրատաշեն

Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Քաղաքացու ավտոմեքենայի խուզարկության ընթացքում ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ։

Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, Բագրատաշենի անցակետում զննության է ենթարկվել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: 

Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Ըստ թեմայի

ՊԵԿ–ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թիվն ավելի է մեծանալու. ի՞նչ է առաջարկում ՊԵԿ–ը
Ձերբակալված ՊԵԿ երկու պաշտոնյան էլ պարգևավճար են ստացել. Դավիթ Անանյան
թեգերը:
Բագրատաշեն անցակետ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), հեռախոս, Հայաստան

Գլխավոր թեմաներ