11:43 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ–ում անդրազգային ընկերություններ կստեղծվեն. Տիգրան Սարգսյան

© Photo / official site of the Prime minister of RA.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (112)
46 0 0

Եվրասիական տնտեսական միությունում նոր իրավաբանական տարածք կձևավորվի անդրազգային ընկերությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսում են անդրազգային ընկերություններ ստեղծել։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Եվրասիական տնտեսական միությունում նոր իրավաբանական տարածք կձևավորվի անդրազգային ընկերությունների համար։ Կոլեգիային հանձնարարվել է համապատասխան աշխատանք տանել օրենսդրական այդ դաշտի գործողությունների շրջանակը որոշելու նպատակով», – նշել է նա։

Ապագայում նախատեսվում է որոշել, ինչ արտոնություններ են տրամադրվելու ընկերություններին, որոնք իրենց գործունեությունը կծավալեն Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Սարգսյանը պարզաբանեց, որ նման խոշոր եվրասիական ընկերությունների ստեղծումը միտված է ԵԱՏՄ–ից արտահանման ծավալների մեծացմանը։Հայաստաննայս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում։

«Եվ դարից երկար՝ ձգվում է օրը». Փաշինյանը Ղրղըզստանում սելֆի է արել արձանի հետ. լուսանկար

Օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզըստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (112)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
ԵԱՏՄ–ն կարելի է լիարժեք օգտագործել. Ղրղըզստանի նախագահը ընդունել է ՀՀ վարչապետին
թեգերը:
Շուկա, Նիկոլ Փաշինյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Տիգրան Սարգսյան

Գլխավոր թեմաներ