10:36 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
 Նիկոլ Փաշինյանը՝ Զանգեզուրում

Հարկատուների վճարումների հավելաճն այս տարվա առաջին կիսամյակում 14 տոկոս է կազմել. Փաշինյան

© Photo: official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
42 0 0

446 մլրդի փոխարեն այս տարվա առաջին կիսամյակում բյուջե է մուտքագրվել 511 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. 2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ դրամի մուտքեր։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն` 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել էր 2019–ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն այս տարվա հունվար-հուլիսին պետական բյուջե է վճարել 29 մլրդ 504.8 մլն դրամ:

Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 28.2 մլրդ դրամ հարկ։

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել էր  22.7 մլրդ հազար դրամի հարկեր և տուրքեր:

Երևանի նոր զարդը. 2800–ամյա մայրաքաղաքի «նորածին» այգին արդեն գործում է. ֆոտոշարք

Ըստ թեմայի

«Վերադառնալ ԽՍՀՄ». կարո՞ղ է արդյոք Հայաստանը կրկին մաքուր պղինձ ու մալուխներ արտադրել
Երևանում կառուցվող նոր էլեկտրակայանը 1000 ժամանակավոր աշխատողի կարիք ունի. փոխնախարար
Բելառուսցի ֆուտբոլիստները զվարճանում են Երևանի նորաբաց այգում. տեսանյութ
թեգերը:
Զանգեզուր, բյուջե, հարկեր, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ