00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընկերությունները Ռուսաստանից կեղծ ապրանքագրեր են բերում. ՊԵԿ բացահայտումները

© Sputnik / Nelly DanielyanЗампредседателя Комитета госдоходов Армении Эдуард Ованнисян
Зампредседателя Комитета госдоходов Армении Эдуард Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես են հայկական ընկերությունները խուսափում իրական հարկերից։ ՊԵԿ–ը բացահայտել է, որ հայկական ընկերությունների խնդրանքով ու միջամտությամբ ռուսական մատակարարները նվազեցված գներով փաստաթղթեր են տրամադրում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. 2019թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում ՊԵԿ -ի կողմից բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության 126 դեպք, կազմվել է 89 վարչական ակտ՝ 47.9 մլն դրամի չափով։ Առանց լիցենզիայի գործունեությամբ զբաղվելու դեպքերը նույն ժամանակահատվածում եղել են 35-ը՝ 21.5 մլն դրամի չափով։ Իսկ առանց փաստաթղթավորման ապրանքների մատակարարման դեպքերից բացահայտվել են 458-ը՝ 306 մլն դրամի չափով։

Давид Ананян - Sputnik Արմենիա
«ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը» հրապարակումը զայրացրել է Անանյանին

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ ամփոփելով իրավախախտումների և հանցագործությունների բացահայտման 2019–ի 7 ամիսների ցուցանիշները։

«ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների արժեքները պակաս են նշվում, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ավելի քիչ հարկեր վճարել ու ներքին շուկայում փոխել ապրանքի գինը՝ խախտելով ազատ մրցակցության կանոնները»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ հիմնական խախտումները կատարվում են ՌԴ-ից ներկրվող ապրանքների մասով՝ հայաստանյան ընկերությունների նախաձեռնությամբ։

Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

«Ներկրողները հիմնականում տեղական ընկերություններ են, բայց հաշվարկային փաստաթղթերը տրամադրում են դրսի ընկերությունները։ Դա, բնականաբար, կատարվում է հայաստանյան ընկերությունների խնդրանքով ու միջամտությամբ։ Իսկ փաստաթղթերը տրամադրում են ԵԱՏՄ անդամ պետություններում ապրանքներ վաճառող ընկերությունները։ Այսինքն՝ չի կարող հայկական ընկերությունը տեղյակ չլինել, կամ չցանկանալ, որ արժեքներն ավելի պակաս նշվեն»,– ասաց Հովհաննիսյանը։

ՀՀ ՊԵԿ փոխնախագահը նաև համոզմունք հայտնեց, որ նման խախտումների դիմաց պայքարելու համար հիմնականում ռուսական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ բազմաթիվ գրություններ են ուղարկել ՌԴ իրենց գործընկեր մարմնին` նշելով կոնկրետ ընկերությունների տվյալները։

ՀԴՄ-ների գնման գործընթացում չարաշահումներ են եղել. ՊԵԿ

Էդվարդ Հովհաննիսյանը նաև նշեց, որ քիչ չեն լինում դեպքերը, երբ պարզվում է, որ ապրանք մատակարարող ռուսական ընկերությունը տվյալ պահին գործունեություն չի իրականացնում, գտնվում է լուծարման ընթացքի մեջ, կամ ՌԴ–ից պատասխանում են, որ այդ ընկերությունը տվյալ պահին նման գործունեությամբ չի զբաղվում։ Նման դեպքերում, Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով, հայկական կողմն ստիպված է լինում միակողմանի լուծում տալ հարցին։

Լրահոս
0