10:15 24 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Գործազուրկները նվազել են, հարկ վճարողներն ավելացել. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

© Photo / official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (846)
46 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործազրկության վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել, որի համաձայն աշխատող քաղաքացիների թիվն ավելացել է 6.4 տոկոսով։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է»,– գրում է Փաշինյանը։

Նշենք, որ ըստ ՊԵԿ–ից Sputnik Արմենիային տրամադրած տեղեկատվության, 2018թ.–ի ապրիլին եկամտահարկ վճարող աշխատողների թիվը Հայաստանում եղել է 497 519 մարդ, 2018թ.–ի դեկտեմբերին նրանց թիվն ավելացել է շուրջ 40 000–ով` հասնելով 538 419–ի։ Իսկ 2019թ.–ի առաջին եռամսյակում եկամտահարկ վճարող աշխատողների թիվը դարձյալ նվազել է։ Այս տարվա մարտին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա 534 588 եկամտահարկ վճարող աշխատող։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (846)

Ըստ թեմայի

Մակարյան. Հայաստանի տնտեսության մեջ նկատելի է աշխուժացում, սակայն աղքատությունն ու գործազրկությունը չեն նվազում
Գործազրկությունը տարածաշրջանում. ո՞ր տեղում է Հայաստանը
Աշխատիր Հայաստան. Կառավարությունը որոշել է կրճատել գործազրկությունը
թեգերը:
Գործազրկություն, աշխատավարձ, աշխատատեղ, աշխատանք, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ