16:18 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Նիկոլ Փաշինյան

Խոշոր հարկատուները 64 միլիարդով ավել գումար են բյուջե վճարել. Փաշինյանը գրառում է արել

© Photo / official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Վարչապետն իր գրառման մեջ նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջե վճարել են 14.3 տոկոսով ավել գումար։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2019-թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1000 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե վճարած հարկերը և արձանագրել, որ այս տարի հարկերի ընդհանուր թիվն ավելացել է։

«Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե ավել են վճարել 14.3 տոկոսով կամ 64 միլիարդ դրամով ավել գումար».- նշել է վարչապետը:

Ըստ նրա` 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Վարչապետի հրապարակած տվյալների համաձայն` «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ վճարել է 2.8 մլրդ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ, «Նատալի Ֆարմը» ` 0.7 մլրդ, «Սպայկան»` 1.4 մլրդ, «Սաս-Գրուպը»` 0.9 մլրդ, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ, «Գազպրոմ Արմենիան»` 2.1 մլրդ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»`1.3 մլրդ դրամով:

Փաշինյանը խոսել է Ամուլսարի մասին և պարզաբանել՝ այնտեղ ոսկի կարդյունահանե՞ն, թե՞ ոչ

Հիշեցնենք` Կառավարության ղեկավարը հուլիսի 29-ի մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր, որ 2019թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով:

Ըստ թեմայի

Փաշինյանը փոխնախարար է նշանակել
Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում
Նոր հեղափոխությա՞ն սպասել, թե՞ նոր հնչեղ ձերբակալությունների
թեգերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն, «Սպայկա» ՍՊԸ, խոշոր հարկատու, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), հարկեր, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ