02:43 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
174 0 0

Ռազմական արդյունաբերության տեսլականը ներկայացնելուց հետո Փաշինյանը կարգադրեց անջատել ուղիղ հեռարձակումը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։ Այսօր ռազմարդյունաբերողների միության և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք առաջնային դերակատարում ենք տալիս ռազմաարդյունաբերական համալիրին, պայմանով, որ ռազմաարդյունաբերական համալիրը պիտի լինի տեխնոլոգիական զարգացմանը համահունչ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այն պետք է իր աշխատանքն ուղղի արտաքին շուկաներին։

Նրա խոսքով` ՀՀ նպատակը պիտի լինի ոչ թե ռազմաարդյունաբերական համալիրը պետական պատվերով մի կերպ պահելը, այլ պետական պատվերի շրջանակներում դրա մրցունակությունն արտաքին ու ներքին շուկաներում ապահովելը։

«Եթե պարզվում է, որ մենք նույն արտադրանքը կարող ենք ավելի էժան գնով ձեռք բերել արտաքին շուկաներից, այստեղ մենք շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնում, հատկապես` անվտանգության տեսանկյունից» ,– ասաց Փաշինյանը։

Կառավարության ու ռազմաարդյունաբերական համալիրի երկխոսությունն, ըստ Փաշինյանի, պետք է լինի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն ու դրա կենսապահովումը`առանց «արհեստական շնչառության» անհրաժեշտության։

Հայաստանը լուրջ հաջողություններ է գրանցում ռազմարդյունաբերության ոլորտում. պատգամավոր

Նիկոլ Փաշինյանի բացման խոսքից հետո, նրա խնդրանքով, ուղիղ հեռարձակումը դադարեցվեց։ Հանդիպման մնացած հատվածը կընթանա գաղտնի ռեժիմով։

Ըստ թեմայի

Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին
Ռազմական անակնկալներ․ ի՞նչ էր ակնարկում Դավիթ Տոնոյանը
Արտակ Դավթյանը պատմել է նոր ռազմական տեխնիկայի մասին
թեգերը:
ռազմարդյունաբերություն, սպառազինություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ