09:46 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Դավիթ Անանյան

Երկու քարի արանքում. ՊԵԿ–ը ՀԴՄ սարք չունեցողներին ծայրահեղ դեպքերում կտուգանի

© Photo / official site of the Prime minister of RA.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Փետրվարի 28–ի դրությամբ ՊԵԿ–ի «ՀԴՄ ՊՈԱԿ»–ը 13 500 հսկիչ դրամարկղային մեքենա ուներ և կարծել են, որ մինչև նոյեմբերի 1–ը դա շուկային կբավականացնի։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի— Sputnik. Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը երկու քարի արանքում է հայտնվել, քանի որ շուկայում ՀԴՄ սարքերի դիֆիցիտ կա, իսկ 9600 տնտեսվարող այս պահին դրա կարիքն ունի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Դավիթ Անանյանը։

«Խնդիրն այն է, որ բիզնեսը մի քիչ դանդաղեց, դրա համար էլ ես հիմա երկու քարի արանքում եմ հայտնվել։ Այժմ տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացվում է մոնիթորինգային գործիքակազմով և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում»,–ասաց նա։

Անանյանը մանրամասնեց, որ ՊԵԿ աշխատակիցները ամենօրյա այցերի շնորհիվ կիմանան, թե տվյալ տնտեսվարողի (որը չունի ՀԴՄ սարք) օրական հասույթը որքան է, և ամսվա վերջում նրա ներկայացրած հաշվետվությունից պարզ կլինի` իրականությանը մո՞տ թվեր են ներկայացրել, թե՞ ոչ։

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, թե քանի որ մեծ աղմուկ բարձրացավ ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Անանյանին կանչեց իր մոտ ՀԴՄ սարքերի թեմայով զրույցի` միայն դրանից հետո ՊԵԿ–ը որոշեց այլևս չտուգանել տնտեսվարողներին, Անանյանը նշեց, որ չկա նման բան. «Վարչապետն ինձ այդ թեմայով չի կանչել իր մոտ, այլ աշխատանքային հերթական քննարկման ժամանակ անդրադարձել ենք նաև այդ հարցին։ Կան մի շարք դեպքեր, երբ մեր վարչարարությունն իրականացնելիս` նաև հանրության կարծիքը պիտի հաշվի առնենք»։

Անանյանը հայտնեց, որ փետրվարի 28–ի դրությամբ ՊԵԿ–ի «ՀԴՄ ՊՈԱԿ»–ը 13 500 հսկիչ դրամարկղային մեքենա ուներ, և իրենք կարծել են, որ մինչև նոյեմբերի 1–ը դա շուկային կբավականացնի։ Այժմ, ՊԵԿ նախագահի խոսքով, 9 կազմակերպություն կա, որոնք ակտիվ աշխատում են ՀԴՄ սարքեր գնելու ուղղությամբ, իսկ մեկ ընկերություն էլ վստահեցրել է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին կբերի ՀԴՄ սարքեր` 100-120 000 դրամով։

Հիշեցնենք, որ դեռ հուլիսին Անանյանը հայտնել էր, որ եթե կազմակերպությունը չունի ՀԴՄ, ցավոք, չի կարող գործունեություն իրականացնել։ Իսկ ով ՀԴՄ չունի և իրականացնելու է գործարք, տուգանվելու է։

Ըստ թեմայի

Ինչ է իրականում կատարվել Բագրատաշենի անցակետում. պարզաբանում է Դավիթ Անանյանը
ՊԵԿ–ում ոչ մեկին չեն ուղղորդում. Անանյանը հերքում է լուրերը
Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ դուրս չի գա Երևանից. Անանյանը պարզաբանեց` ինչու
թեգերը:
ստուգումներ, Տուգանք, Դավիթ Անանյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ՀԴՄ

Գլխավոր թեմաներ