15:46 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Նիկոլ Փաշինյան

Նոր ներդրումներ, նոր աշխատատեղեր` այս տարի. Փաշինյանը թվեր է հրապարակել

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (832)
104 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունվարից օգոսոտոս ընկած ժամանակահատվածի մասին նոր թվեր է հրապարակել, համաձայն որի զգալի աճել են աշխատատեղերը մեր երկրում։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. 2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում և ստեղծել 969 աշխատատեղ։ Այս մասին իր Facebook սոցիալական ցանցի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում և ստեղծել 2378 աշխատատեղ»,–գրել է նա։

Վարչապետը հայտնել է նաև, որ 2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր ու ստեղծել 813 աշխատատեղ։ Ըստ նրա` մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։

Մեղրին տապալվե՞ց, Գյումրին կհաջողի՞. ազատ տնտեսական գոտիների հին ու նոր պատմությունները

«Այսպիսով՝ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս»,–ամփոփել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները, որից պարզ է դառնում, որ, աշխատանք փնտրողների թիվը (82 820 մարդ) ընթացիկ տարվա հուլիս ամսին, նախորդ տարվա հուլիսի դիմաց, մնացել էր նույնը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (832)

Ըստ թեմայի

Նովոչերկասկից Ծաղկաձոր՝ ներդրումով. հայ գործարարի ծրագրերը Հայաստանում և Ռուսաստանում
Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կվտանգի Հայաստանում ներդրումների ապագան. նախարար
Ամեն դեսպան պետք է ներկայացնի, թե ինչպես կարող է նպաստել ներդրումներ բերելուն. Մնացականյան
թեգերը:
Հայաստան, Ներդրում, աշխատավարձ, աշխատատեղ, աշխատանք, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ