14:53 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
էրիկ Գրիգորյան

Հայաստանում կստուգվեն բոլոր 27 հանքերը, այդ թվում` «դեղին գետը». նախարար

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
17010

ՀՀ կառավարությունը ցանկանում է վնասազերծել պոչամբարները և վերադարձնել հողերը, բայց դրա համար առայժմ միջոցներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կստուգվեն բոլոր 27 մետաղական հանքերը` գործող և լքված։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Մասնավորապես, հիմա ստուգումներ են ընթանում Կապանի պղնձի լքված հանքում (Կապանում երկու հանքերից մեկը)։ Հանքերից մեկը` Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, շահագործում է Chaarat Gold ընկերությունը։ Մյուսը` Կապանի պղնձի հանքը, չի շահագործվում 2009թ.–ից։ Բայց անձրևները շարունակում են հանքից  թափոնները լցնել Կավարտ գետակը, այնտեղից էլ` Ողջի գետը։

2009թ.–ին, երբ հանքը հանձնվել է պետությանը, այն շահագործող ընկերության` Dundee Precious Metals–ի վրա ռեկուլտիվացիայի պարտավորություններ չեն դրվել։ Միաժամանակ, հանքն աշխատել է թե՛ ցարի ժամանակ, թե՛ խորհրդային շրջանում, իսկ Dundee–ն շահագործել է այն ընդամենը մի քանի տարի։ Այնուհետև ընկերությունը հրաժարվել է արդեն սպառված հանքից և ևս մի քանի շահագործել Շահումյանի հանքը։

«Մենք կպարզենք, թե ով է պարտավոր ռեկուլտիվացիա իրականացնել և ինչ ծավալներով», – հայտարարեց նախարարը։

Ստուգումներ են ընթանում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքում և այլ մետաղական հանքերում։

Թերի փաստաթղթեր, թերի եզրակացություն. բնապահպանները չեն վստահում փորձաքննությանը

«Այստեղ մեզ համար այնքան էլ հասկանալի չեն ջրի մոնիտորինգի վերաբերյալ տվյալները։ Կան դեպքեր, երբ վերևի կետերում, լեռների գագաթներին այն ավելի կեղտոտ է, քան ներքևում, երբ հոսում է պոչամբարից։ Մենք կրկին կստուգենք այդ տվյալները», – նշեց նախարարը։

Այժմ նախարարությունը ֆինանսական միջոցներ է որոնում պոչամբարների ռեկուլտիվացիայի համար։ Կառավարության կարծիքով` այն պետք է լինի ոչ միայն մակերեսային, այլ նաև խորքային։ Ֆինանսավորման մասով բանակցություններ են ընթանում եվրոպական կազմակերպությունների հետ։

Ըստ թեմայի

Ի՞նչ է առաջարկում Ալավերդու պղնձաձուլական գործարանը ազատված աշխատակիցներին. զարգացումներ
«Թեղուտի» հարցն օրակարգում է. բուլղարացիները նոր հետազոտություն կանեն
Թեղուտի շահագործումը դադարեցվել է փլուզման եզրին հայտնված պոչամբարների պատճառով
Ղուկասյան. «Լոռու մարզում կան պոչամբարներ, որոնք կարող են առաջացնել բնապահպանական աղետ»
Ադամյան. «Ախթալայի պոչամբարը լցվել է, որևէ միջոցառում չի արվում վտանգը կասեցնելու համար»
թեգերը:
ստուգումներ, Գետ, Էրիկ Գրիգորյան, հանքարդյունաբերություն, հանք, Հայաստան

Գլխավոր թեմաներ