00:44 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյան

Գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների թիվը նվազել է. Փաշինյանը թվեր է հրապարակել

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի բաշխման համակարգերում այս տարի կորուստների աննախադեպ ցածր մակարդակ է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի գազամատակարարման համակարգում կորուստների նվազագույն մակարդակ է գրանցվել։ Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի ընդամենը 4.9%–ը կամ 58.4 մլն խմ:

«Նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով»,– գրում է վարչապետը:

Էներգամատակարարման համակարգում ևս կորուստների նվազագույն ցուցանիշ է գրանցվել։

Հայաստանի գազապահեստարանը ոչ ոք չի վաճառում. «Տրանսգազը» ցրել է շահարկումները

«Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7.2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8.2%, 2017-ին՝ 9.1%, 2016-ին՝ 10.7%»,– հայտնում է Փաշինյանը։

Միաժամանակ, ըստ վարչապետի, այս տարվա հունվար-հունիս ամիսներին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6.3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կՎտ/ժ:

Ըստ թեմայի

Ռուսական կողմը պատրաստակամ է քննարկել գազի ներքին սակագների նվազեցման հարցը. ՀԾԿՀ նախագահ
Ե՞րբ պարզ կլինի գազի սակագնի հարցը. փոխվարչապետը պատասխանել է լրագրողներին
Քանի՞ տարի անց կէժանանա էլեկտրաէներգիան. «Էլցանցերի» ու պետության համաձայնագիրը
թեգերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Նիկոլ Փաշինյան, էլեկտրաէներգիա, գազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ