00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այսօրվա Հայաստանում չեք հանդիպի հին խոչընդոտներին». վարչապետը` գործարարներին

© Photo : press office of the Government of RAВыступление премьер-министра Никола Пашиняна на митинге в Гранд Парке (22 сентября 2019). Лос-Анджелес
Выступление премьер-министра Никола Пашиняна на митинге в Гранд Парке (22 сентября 2019). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` սփյուռքը Հայաստանը զուտ հումանիտար օգնության օբյեկտ դիտելու փոխարեն սկսել է ավելի ու ավելի շատ դիտել որպես զարգացման մի համահայկական նախագիծ:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով, Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարքում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Выступление премьер-министра Никола Пашиняна на митинге в Гранд Парке (22 сентября 2019). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Սորոսն ինձ հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել. Փաշինյան

Իր ելույթի սկզբում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել սփյուռքին միշտ հայրենիքի կողքին լինելու համար։ Նրա խոսքով` սփյուռքը Հայաստանը զուտ հումանիտար օգնության օբյեկտ դիտելու փոխարեն սկսել է ավելի ու ավելի շատ դիտել որպես զարգացման մի համահայկական նախագիծ:

«Ես այս դինամիկան ցույց եմ տալիս՝ հույս ունենալով, որ ահա այսօրվա մեր հանդիպումը կնշանավորի մի նոր փուլի մեկնարկը, երբ Հայաստանն այլևս չի դիտվում որպես հումանիտար օգնության օբյեկտ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում իշխում է հպարտ քաղաքացին և Հայաստանի քաղաքացին պիտի ամեն օրվա հետ ավելի մեծ հնարավորություն ունենա ոչ թե գոյատևել հումանիտար աջակցությունների շնորհիվ, այլ սեփական բարեկեցությունը կերտել արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով, իր տաղանդով»,–ասել է Փաշինյանը:

Իմ եղբայրն էլ Հայաստանից հեռացել, Ռուսաստանում է ապրել. Փաշինյանը՝ ԱՄՆ-ում

Նա հույս է հայտնել, որ այսօրը նշանավորելու է նրանով, որ ինչպես սփյուռքն աջակցել է Հայաստանին հասնելու այս կետին, այնպես էլ սփյուռքը կկանգնի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին: «Եվ ես ուզում եմ Սփյուռքի բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան, որովհետև այսօրվա Հայաստանում դուք չեք հանդիպի այն խոչընդոտներին, որոնք կային նախկինում: Հայաստանից արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: Հայաստանում վերացված է մենաշնորհների և օլիգարխիայի իշխանությունը: Հայաստանում հաղթահարվում է ստվերային տնտեսությունը: Միջազգային բոլոր կազմակերպությունները Հայաստանի վերաբերյալ հանդես են գալիս ավելի ու ավելի լավատեսական տնտեսագիտական գնահատականներով՝ ավելի ու ավելի մեծացնելով տնտեսական աճի կանխատեսումները Հայաստանի վերաբերյալ»,–ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսության զարգացման այսօրվա տեմպերը թույլ են տալիս ասել, որ մենք միասին տնտեսական թռիչք հարուցելու հնարավորություն ունենք.

«Այս վճռական պահին ես հույս ունեմ, որ Սփյուռքը, հատկապես Սփյուռքի երիտասարդությունը, երիտասարդ գործարարները, startup-եր ստեղծող մեր հայրենակիցներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա և իրենց գործունեությամբ կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ իրենց նախնիների և իրենց հայրենիք»,–ներդրումների կոչ է արել Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր հայի ամենամեծ առաքելություն է նախնիների համար վերականգնել Հայաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային մեծությունը:

Լրահոս
0