00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը խոստանում է վերացնել հերթերը. ավտոմեքենաները կհաշվառվեն նոր կարգով

© Sputnik / Aram NersesyanАраратский таможенный терминал
Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը որոշել է ազատվել հերթերից ու պարզեցնում է հաշվառման ընթացակարգը։ Այս մասին հայտարարվեց կառավարության նիստի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ավտոմեքենան հաշվառելու համար այսուհետ այն ոստիկանության հաշվառման կենտրոն ներկայացնելը պարտադիր չէ։ Հաշվառումը հնարավոր կլինի իրականացնել միայն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը` նշելով, որ նման որոշման նպատակը ոստիկանության հաշվառման– քննական կենտրոններում առաջացած հսկայական հերթերի թեթևացումն է։

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Ով կշահի և ով կտուժի ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումից

«Մեր մասնագետներն արդեն աշխատում են նաև էլեկտրոնային եղանակով հաշվառում իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր կարող են նաև նման տարբերակով գործողություններ կատարել, նույնիսկ փաստաթղթերը չներկայացնեն հաշվառման–քննարկման բաժանմունք»,– ասաց Սարգսյանը։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից հանվում են նաև ԱՊՊԱ պայմանագրի ու գույքի գրանցման մասին փաստաթղթերի ներկայացման պահանջները, որոնք այս պահին դեռևս պարտադիր պահանջվողների ցանկում են։

Նույն որոշմամբ պարզեցվում է նաև առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով ընկերությունների կողմից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների հաշվառման պահանջները։

Авторынок - Sputnik Արմենիա
Ինչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներմուծելիս

Փոխարենը այսուհետ ավտոմեքենաների տեխանձնագրերի վրա կնշվի տրանսպորտային միջոցի շարժիչի տեսակը։

«Տեխանձնագրի վրա կնշվի, դիզելային, էլեկրոմոբիլ, գազ կամ բենզին,– ասաց ոստիկանապետը,– սա արվում է նրա համար, որ առաջիկայում հիմք նախապատրաստվի էլեկտրոմոբիլներին հարկային արտոնությունների տրամադրման համար»։

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ որոշման ընդունումից հետո «դժոխային հերթերը» հաշվառման կենտրոններում կվերանան։

Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարց ուղղեց ոստիկանության պետի պաշտոնակատարին, թե ինչու 21-րդ դարի Հայաստանում դեռ չեն հրաժարվում տեխանձնագրերից ու դրանք նույնացնում սեփականության վկայականների հետ։

Արման Սարգսյանը չբացառեց, որ առաջիկայում կարող է դիտարկվել նաև այդ տարբերակը։

Լրահոս
0