11:57 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Սինգապուրի վարչապետը շեշտեց երկու երկրների միջև միջազգային մակարդակով համագործակցության հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Սինգապուրի հայ համայնքը նշանակալի դեր է խաղացել երկրի կյանքում։ Այս մասին ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:

«Մեր երկրները ջերմ կապեր ունեն, որոնց արմատները գալիս են 19-րդ դարից: Սինգապուրում կա փոքր, բայց ակտիվ հայկական համայնք, որը նշանակալի դեր ունի մեր հասարակության կյանքում», - ասաց  Սյեն Լուն:

Նա նշեց, որ Սինգապուրում կա հայկական փողոց, իսկ հայկական եկեղեցին ամենահինն է քաղաքում: Եկեղեցին պահպանվում է որպես ազգային հուշարձան՝ հսկվում է ամենաբարձր անվտանգության մակարդակով:

«Նույնիսկ մեր ազգային ծաղիկը՝ խոլորձը, մշակել է  հայկական արմատներով մեկը», - ասաց Սյեն Լուն:

Նա նշեց, որ երկու երկրներն էլ ձգտում են իրենց տարածաշրջաններում դառնալ «դարպաս», կարևորում են ազատ և բաց առևտուրը և ընդունում են օրենքի գերակայություն:

Սինգապուրի վարչապետը գոհունակություն հայտնեց, որ ԵԱՏՄ-ի հետ կստեղծվի ազատ առևտրի համաձայնագիր: Նա հույս հայտնեց, որ սա լուրջ խթան կլինի հետագա համագործակցության համար: Նա նաև շեշտեց երկու երկրների միջև միջազգային մակարդակով համագործակցության հնարավորությունը:

Սյեն Լուն շնորհակալություն հայտնեց Փաշինյանին այս գործընթացում իր անձնական ներդրման համար:

Հայաստան-Սինգապուր հարաբերությունների զարգացման համար կան բոլոր նախադրյալները. Փաշինյան

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը Հայաստան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Հոկտեմբերի 1-ին Լունի կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում կկնքվի ԵԱՏՄ - Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը:

Ըստ թեմայի

Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան. լուսանկարներ
Աշխատաշուկայում իրավիճակ է փոխվել. գործատուները պատժո՞ւմ են աշխատանք փնտրող տեղացիներին
Սիրիայի ԱԳ նախարարի ելույթի ընթացքում իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը
թեգերը:
Վարչապետ, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Սինգապուր, Լի Սյեն Լուն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ