07:59 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
8810

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ԵԱՏՄ–ում համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն է և դիվերսիֆիկացիան, որն ապրանքաշրջանառության աճ կապահովի միության ներսում և ապրանքների արտահանում արտաքին շուկաներ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը, օգտագործելով իր աշխարհագրական դիրքը, պատրաստ է ջանքեր գործադրել ԵԱՏՄ մուտքը նոր շուկաներ ապահովելու համար։ Այսօր այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովում։

Փաշինյանի խոսքով` ԵԱՏՄ նախագահության ժամանակ Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրել խնդիրների լուծման դրական դինամիկա ապահովելու համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հաղորդել տնտեսական աճին և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։

«Այդ համատեքստում առանցքային ուղղություններից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումն է և դիվերսիֆիկացիան, որն ապրանքաշրջանառություն կապահովի ԵԱՏՄ ներսում, ինչպես նաև ապրանքների արտահանում արտաքին շուկաներ», – ասաց Հայաստանի վարչապետը։

«Հայաստանը ԵԱՏՄ-ում Սինգապուրի կարևոր գործընկերն է». Լի Սյեն Լու

Նրա կարծիքով` Իրանի, Վիետնամի, Չինաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի ու Հնդկաստանի հետ սպասվող համաձայնագրերի ստորագրումը թույլ կտան ոչ միայն ամրապնդել ԵԱՏՄ տնտեսական ներուժը` ապահովելով դրա լիարժեք ինտեգրացումը համաշխարհային տնտեսությունում, այլ նաև ընդլայնել աշխարհամասի տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունն ու տարանցիկ ներուժը։

թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)

Ըստ թեմայի

Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները
Որքան աշխատավարձ են ստանում մարդիկ ԵԱՏՄ երկրներում
ԵԱՏՄ–ն ու Հայաստանը Սինգապուրի հետ ազատ առևտուր կանեն. նախարարը մանրամասներ ներկայացրեց
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ