00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян и премьер Сингапура Ли Сянлун
Премьер-министр Армении Никол Пашинян и премьер Сингапура Ли Сянлун - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սինգապուրի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ընթացքում Հայաստանը պետք է բացահայտի ասիական երկրի տնտեսական թռիչքի գաղտնիքը և փորձի հարմարեցնել տեղի իրողություններին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ն և Սինգապուրը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն, դրան զուգահեռ կկնքվի «Հայաստանի և Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» երկկողմ համաձայնագիը։

Ինչով Սինգապուրը կարող է հետաքրքիր լինել Հայաստանին, և ինչ պետք է Երևանը քաղի այս ամենից. Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ։

Воздушное такси немецкой компании Volocopter на выставке Rotorcraft Asia (11 апреля 2019). Сингапур - Sputnik Արմենիա
Սինգապուրում թռչող տաքսու հրապարակային թռիչքը կկայանա մոտակա ամիսներին

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ, եթե խոսենք ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրից, ապա Հայաստանի համար առաջին հերթին մեծ նշանակություն ունի Իրանի հետ պայմանագիրը, սակայն երկարաժամկետ հեռանկարում Սինգապուրը կարող է ավելի քան օգտակար լինել։

«Ըստ էության, այս դեպքում խոսքն արտոնությունների, անխոչընդոտ առևտրի մասին է։ Կարծում եմ`Սինգապուրի դեպքում պետք է ավելի հեռուն և ավելի գլոբալ նայել։ Խոսքը ոչ միայն ներկրման և արտահանման մասին է, այն նաև նոր բիզնես մշակույթի», – նշեց Մանասերյանը։

Սա լավ հնարավորություն է, ըստ նրա, Հայաստանում տեղայնացնել Սինգապուրի հաջող փորձը։ Մասնավորապես, ուսումնասիրել` ինչպես է Սինգապուրը հասել իր տնտեսական թռիչքին։

Ինքնաթիռ ինքնաթիռի հետևից. ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների այցը Հայաստան` լուսանկարներով

Ինչ վերաբերում է ապրանքներին և ծառայություններին, որոնք կարող են արտաքին առևտրի առարկա դառնալ, ապա ցանկը կարող է բավական ընդարձակ լինել, դրա համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել։

«Կարծում եմ`այն, ինչի հասել է Սինգապուրն ավելի կարևոր և օգտակար է մեզ համար։ Ինչպես նման արդյունքների հասնել` այդ հարցն ավելի առաջնային է, քան ապրանքների արտահանումը», – ընդգծեց Մանասերյանը։

Президент Армен Саркисян принял премьер-министра Сингапура Ли Сянлуна - Sputnik Արմենիա
Որ ոլորտներում կհամագործակցեն Հայաստանը և Սինգապուրը. քննարկել են Սարգսյանը և Լի Սյեն Լուն

Փաշինյանի այցը Սինգապուր, իհարկե կարևոր էր, սակայն, Մանասերյանի խոսքով, Հայաստանի նախկին ղեկավարությունը նույնպես կա՛մ այցելում էր այդ երկիր, կա՛մ ընդունում էր լեգենդար Լի Կուան Յուին (Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք)։ Նոր ղեկավարության ակտիվությունը տրամաբանական շարունակությունն էր այդ քաղաքականության, մասամբ արդեն տարածաշրջանային մասշտաբով։

Հայաստանը, ըստ տնտեսագետի, կարող է Սինգապուրին հետաքրքիր լինել ներդրումների համար։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանն իր հերթին կարծում է, որ հաշվի առնելով Հայաստանի  աշխարհագրական դիրքը, շատ կարևոր է տարբեր ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելը, նախևառաջ ԵԱՏՄ շրջանակում։

«Այստեղ մեծ հնարավորություններ կան ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ երկկողմ և բազմակողմ քաղաքական կապերի տեսանկյունից», – ասաց Վերանյանը։

Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի վերջին. Ռոհանի

Հնարավորություններ են բացվում «սինգապուրյան հրաշքը» հասկանալու, այն ինչ-որ կերպ «հայաֆիկացնել» համար։ Պետք է օգտագործել այդ երկրի փորձը` հաշվի առնելով հայկական սովորույթներն ու տնտեսությունը։

Սինգապուրը բավական լուրջ փորձ ունի ստարտափերի, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Փոխգործակցության մեկ այլ ձևաչափ կարող է լինել համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի շրջանակում, որը կփորձի կապել Ասիան և Եվրոպան, այդ թվում` ԵԱՏՄ–ի միջոցով։

Премьер-министр Армении Никол Пашинян и премьер Сингапура Ли Сянлун - Sputnik Արմենիա
«Հայաստանը ԵԱՏՄ-ում Սինգապուրի կարևոր գործընկերն է». Լի Սյեն Լու

«Դա կարող է հնարավորություն ընձեռել Հայաստանի և Սինգապուրի համար զգալի փոխգործակցության, ներդրումների համար։ Թեև հազիվ թե Սինգապուրն անմիջապես Հայաստան «վազի» ներդրումային ծրագրերով։ Երևանն անձամբ պետք է այդ դաշտը ստեղծի», – նշեց Վերանյանը։

ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը լրացուցիչ գործոն է, հնարավորություն, որը կարող է հետաքրքրել Սինգապուրին եվրոպական շուկա դուրս գալու հարցում։

Այս ֆոնին Երևանի համար բեկումնային նշանակություն կարող էր ունենալ Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու կառուցումը։ Ցավոք, այդ նախագծի իրականացումը մոտ ապագայում դեռ չի ուրվագծվում։

Մյուս կողմից` Հյուսիս–հարավ ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումները կարող են նաև հետաքրքրություն ներկայացնել արտահանման համար։ Հետաքրքիր կարող է լինել, օրինակ, Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մերձակայքում գտնվող իսրայելական հանգույցը։

«Ինչ անեմ` և՛ Փաշինյանն է ընկերս, և՛ Ալիևը». Լուկաշենկոն Երևանում անկեղծացել է

Մյուս երկրների հետ ԵԱՏՄ–ի պայմանագրերը Երևանի համար հնարավորություններ են ստեղծում համալրելու բարեկամական երկրների ցանկը։ Նույն Իսրայելը, Եգիպտոսը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կնքելու ուղիներ են փնտրում։ Հեռանկարում նման համաձայնագրերը կարող են նաև համագործակցության վերածվել ՄԱԿ–ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Լրահոս
0