04:20 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
«Մեղրի» ազատ առևտրի գոտի

Ինչո՞ւ նրանք, ոչ թե Հայաստանը. իրանական կողմը խոսել է ազատ առևտրի շահաբաժնի մասին

© Sputnik / Aram Nersesyan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
21910

Իրանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար բացում է ոչ միայն ոչխարի մսի, այլև հանքային ջրի ու ոսկերչական իրերի արտահանման հնարավորությունը։ Այս հնարավորություններն արդեն հետաքրքրել են հայկական բիզնեսին։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ—Իրան արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում երկու կողմի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի ԱԳՆ–ի միջազգային ֆինանսական և առևտրային կազմակերպությունների գծով բաժնի ղեկավար Ազիզ Մանսուրին։

2018 թվականի մայիսին Եվրասիական միությունն ու Իրանը ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել երեք տարի ժամկետով։ Համաձայնագիրը ենթադրում է մաքսային տուրքերի նվազեցում մի շարք ապրանքների համար, այդ թվում իրանական 502 անուն ապրանքի և 864` եվրասիական։ Դրանցից 10-12–ը ցանկում ներառվել են Հայաստանի կառավարության առաջարկով։ Ընդ որում, կողմերը ոչ միայն կնվազեցնեն տուրքերը, այլև կպարզեցնեն սակագների հետ կապ չունեցող մաքսային արգելքները (արտահանման թույլտվություն, ապրանքների սերտիֆիկացման պահանջներ և այլն)։ Դա հատկապես արդիական է Իրան արտահանելու դեպքում, որտեղ իշխանությունները շատ խիստ են պաշտպանում ներքին շուկան։

Ռոհանիի երևանյան «մեսիջները». ինչ կտա՞ն Հայաստանին «Հյուսիս-հարավ» մայրուղին ու երկաթգիծը

Արդյունքում ԵԱՏՄ երկրները կկարողանան ավելի հեշտությամբ Իրան արտահանել տավարի և ոչխարի միսը, կարագը, հանքային ջուրը, հացահատիկը, ինչպես նաև պողպատե գլանվածքը, տրակտորն ու ավտոբուսը։ Իրանն իր հերթին կկարողանա ավելի հեշտությամբ ԵԱՏՄ ներմուծել թուզ և պիստակ, մանր ծովախեցգետին, սպասք և գորգեր։

«Մենք կարծում ենք, որ համաձայնագիրը շատ մեծ հնարավորություններ է բացում երկու կողմի համար էլ։ Պետք է օգտվենք այդ հնարավորությունից և աշխուժացնենք մեր առևտուրը», – ասաց Մանսուրին։

Ապրանքների փոխանակումից բացի, լայն հնարավորություններ են բացվում տարանցման համար։

Հայաստանի տարանցման հնարավորությունների մասին խոսեց իրանցի գործարար, Իրանում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ռեզա Նաֆեզին։ Նրա խոսքով` պետք չէ մոռանալ, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքով սահմանակից է Իրանին։

«Կան որոշ այլ երկրներ, չեմ ուզում հիմա անունները տալ, որոնց միջով Իրանից տարանցումը դեպի Ռուսաստան ավելի շատ է։ Ինչու այդ օգուտը պետք է նրանք ստանան, ոչ թե Հայաստանը», – ավելացրեց Նաֆեզին։

Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո

Վերջերս նա Առևտրաարդյունաբերական պալատում հանդիպում է ունեցել հայ գործարարների հետ և քննարկել Իրան մատակարարվող ապրանքների նոր հնարավորությունները։ Այժմ ավելի հեռանկարային է թվում ոչխարի մսի, ինչպես նաև հանքային ջրերի և ոսկերչական իրերի արտահանման ընդլայնումը։

Առայժմ Իրանի ուղղությամբ Հայաստանի արտահանումն այնքան էլ դիվերսիֆիկացված չէ, հիմնականում իրանական շուկայի փակ լինելու պատճառով։ Արտահանման ավելի քան 80%–ն էլեկտրաէներգիան է, 12%–ը` ոչխարի միսը։ Եվս մի քանի տոկոսն էլ մարտկոցների ջարդոններն են։ Մնացած ապրանքներին բաժին է ընկնում արտահանման միայն 4%–ը։

Իրանը կնվազեցնի տուրքերը հանքային ջրի և լիմոնադի, շոկոլադի և այլ քաղցրավենիքի համար, ինչը շահավետ է Հայաստանի համար։ Ոսկերչական իրերի համար (որոնց արտադրությունը ևս զարգացած է Հայաստանում) Իրանը տուրքերը չի նվազեցնի, բայց կվերացնի ոչ սակագնային սահմանափակումները։ Մասնավորապես, տնտեսավարողները չեն կարող մաքսատնով Իրան անցկացնել ավելի քան 150 գրամ ոսկյա իրեր։ ԵԱՏՄ երկրների համար այդ սահմանափակումը կհանվի։

Ըստ թեմայի

Մեղրին տապալվե՞ց, Գյումրին կհաջողի՞. ազատ տնտեսական գոտիների հին ու նոր պատմությունները
«Մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել». ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու Հայաստանը
Փաշինյան. Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ ԵԱՏՄ–ի և Իրանի էներգահամակարգերի միջև
Ռուսաստանի և Իրանի նախագահները Երևանում կքննարկեն «միջուկային գործարքը»

Գլխավոր թեմաներ