09:45 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Վարդան Արամյան

«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար

© Sputnik / Andranik Ghazaryan
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
126 0 0

ՀՀ ֆինանսների նախկին նախարարը մտահոգ է. Հայաստանի տնտեսության ներկան նրան հիշեցրել է 2002-2008թթ-ները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական ցուցանիշները լավագույնն են Եվրասիական տնտեսական միությունում։ Երևանում անցկացվող «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Տարածաշրջանում մեր ցուցանիշներով մենք բարձրերից ենք, իսկ ԵԱՏՄ շրջանակում՝ լավագույնը։ Բայց ես մտահոգություններ եմ բարձրացրել տնտեսական կառուցվածքի մասով, որին մեր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի»,- ասաց Արամյանը։

Տնտեսագետը ՀՀ նոր իշխանության ուշադրությունը հրավիրեց հատկապես դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններին։ Քանի որ, ըստ նրա, դրամավարկային քաղաքականությունն այսօր հարմարվողականություն է դրսևորում, ինչը, Արամյանի բնորոշմամբ, սխալ է ու պրոբլեմատիկ:

Արամյանը շեշտեց, որ բանկային համակարգի միջոցով տնտեսություն մտնող գումարները գնում են հիմնականում տնային տնտեսություններ, ֆինանսավորվում է սպառումը և հիփոթեքային վարկավորումը, որը երկարաժամկետ սպառում է:

«Այստեղ մենք ունենք տնտեսության կառուցվածքային խնդիր: Կարծես թե մենք հստակ քայլերով գնում ենք այն ուղղությամբ, ինչ որ ունեցել ենք 2002-2008 թվականներին»,- ասաց Արամյանը՝ իր մտահոգությունը հայտնելով արտահանելի հատվածի ներկա վիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք` նույն համաժողովում այսօր ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում անհատի ջանքն է, մոտեցումը, ընկալումը:

«Ի՞նչ անել-1 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական երկրորդ խորհրդաժողովը Երևանում անցկացվել էր մեկ տարի առաջ` 2018 թ. նոյեմբերին:

Ըստ թեմայի

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա, բայց ոչ կառավարության խոստացած չափով
Հայաստանը խոշոր վարկ է վերցնո՞ւմ. ֆինանսների նախարարության մեկնաբանությունը
Հայաստանը ԵԱՏՄ–ում ավելի հեշտ առևտուր կանի Չինաստանի հետ. ի՞նչ սպասել Հնդկաստանից
Հայկական որ ապրանքները հավանեցին սինգապուրցիները. պատասխանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Վարդան Արամյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ