00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարգացում ապահովող բյուջե. կառավարությունը որոշել է փող փնտրել ոչ թե դրսում, այլ ներսում

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաջորդ տարվա բյուջեի նախագիծն արդեն քննարկվում է մասնագիտական շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշել է, որ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծն «անընդհատ զարգացումներ ապահովող» է։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Իներցիոն, հավակնոտ, յոլա տանելու, գոյատևման. Հայաստանի քաղաքական ու տնտեսական շրջանակում վերջին տարիներին սովորույթ է ձևավորվել կառավարության ներկայացրած պետական բյուջեի նախագծերին տարբեր որակումներ տալ։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ամենամեծ բյուջեն. որտեղի՞ց կառավարությանը 200 մլրդ դրամ ավել գումարը

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նախկինում երբևէ բյուջեի «անուններ» չի տվել, դրա կարիքը չի տեսել։

Եվ, այնուամենայնիվ, մեր պնդմամբ, 2020թ–ի բյուջեի նախագիծը տնտեսագետը  բնորոշեց որպես «անընդհատ զարգացումներ ապահովող»։

«Բյուջեն հուշում է, որ հաջորդ տարի մենք պետական ծախսերի առումով կունենանք բավականին լուրջ ներդրումներ տնտեսության տարբեր բնագավառներում, որովհետև առողջապահական և կրթական ոլորտի հատկացումներն ավելանում են»,– ասաց նա։

Շարունակական զարգացումներ խոստացող 2020թ–ի  բյուջեն, որը նաև Հայաստանի պատմության 30 տարիների ամենամեծ բյուջեն է, Խաչատրյանի համոզմամբ` միանգամայն իրատեսական ու իրագործելի է։

«Երբ որ նայում եմ, թե բյուջետային եկամուտների գերակատարումն ինչքան է, և որ բյուջեն կազմված է հենց այդ տրամաբանության մեջ, չեմ էլ կասկածում, որ այն կկատարվի»,– ասաց տնտեսագետը։

Премьер-министр Никол Пашинян на заседании по призыву к реформам в судебной системе Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խոշոր հարկատուները 64 միլիարդով ավել գումար են բյուջե վճարել. Փաշինյանը գրառում է արել

Բայց եկամուտներից ու ծախսերից առավել Վահագն Խաչատրյանին հետաքրքրել է բյուջեի դեֆիցիտի կանխատեսումը, իսկ ավելի կոնկրետ` դեֆիցիտի սպասարկման` կառավարության ընտրած տարբերակը։

Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ բյուջեի դեֆիցիտը մտադիր է լրացնել ոչ թե արտաքին աղբյուրներից` արտաքին պարտքի ավելացման հաշվին, այլ ներքին։

«Մեզ մոտ այսպիսի բյուջե չի եղել։ Մենք միշտ միայն արտաքին պարտքի հաշվին  ենք եկամուտներն ավելացրել», –նշեց Խաչատրյանը։

Ու թեև այս հարցում մասնագետների կարծիքները տարբեր են, սակայն Խաչատրյանը այն տնտեսագետներից է, որոնք կողմ են կառավարության մոտեցմանը։

«Ես գտնում եմ, որ ճիշտ որոշում է ընդունվել։ Դրանով մենք մեր կախվածությունն արտաքին շուկայի ազդեցություններից նվազեցնում ենք։ Բայց մինուսն էլ այն է, որ կարելի էր ավելի ցածր տոկոսով արտաքին պարտք վերցնել»,– ասաց Խաչատրյանը։

Մեկ այլ խնդիր, որն ավելի շատ է անհանգստացնում մասնագետին, կապիտալ ու ընթացիկ ծախսերի համամասնությունն է, որը պահելը Խաչատրյանի համոզմամբ` շատ կարևոր է Հայաստանի նոր իշխանության համար։

Беспилотное летательное устройство - Sputnik Արմենիա
Հայաստանի ռազմական մշակումների բյուջեն 2020թ–ին կկրկնապատկվի. նախարար

«Մենք հիմա կարիք ունենք ոչ թե ընթացիկ, այլ կապիտալ ծախսերով մեր պետությունը պահելու, մեր պետության բարեկեցությունը բարձրացնելու։  Այս պահին ունենք բյուջեի ահռելի պրոֆիցիտ` ծախսերը կատարվել են 70 տոկոսով։ Դա անհանգստացնում է, քանի որ այդ ծախսերի մեծ մասը հենց կապիտալ ծախսերն էին։ Կառավարությունը պետք է լուծի այս խնդիրը, որովհետև, ինչ է նշանակում` դուք այդքան գումար եք հավաքել, ծախսեր ունեք, որի կարիքը բոլորն ունեն, բոլորը սպասում են, և տնտեսությունն առաջին հերթին, բայց այդ ծախսերը չեն կատարվում»,– նշեց տնտեսագետը։

Այդուհանդերձ, կապիտալ ծախսերի թերակատարումը տնտեսագետը մեկնաբանում է կառավարության կառուցվածքային փոփոխություններով։ Պետական լուծարված կառույցների փոխարեն նախատեսվում էր ստեղծել նորերը, բայց այդ գործընթացը նախատեսված ժամկետից ավելի երկարեց։

Խաչատրյանը հույս հայտնեց, որ 2019թ–ի համար նախանշված ծրագրերն իրականացնելուց հետո 2020թ–ի բյուջեում կառավարությանը կհաջողվի պահպանել ընթացիկ ու կապիտալ ծախսերի համամասնությունը։

Լրահոս
0