18:20 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Միջազգային կանխատեսումներով ՀՀ-ին ավելի մեծ տնտեսական աճ է սպասվում, քան նախատեսված է մեր երկրի հաջորդ տարվա բյուջեի նախագծով:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանում ներկա իրավիճակը կոլապս է: Նման որակում այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

«Փոխարենը` վերամշակող արդյունաբերության մեջ ունենք առաջընթաց, ինչը խոսում է տնտեսության դիվերսիֆիկացման մասին»,- ասաց Մանուկյանը: Նաև նշեց, որ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որի վերաբերյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դրական կանխատեսումներ են արել, այն դեպքում, երբ շատ զարգացած երկրների մասին կանխատեսումներն առաջիկա մեկ տարվա համար բացասական են:

«Օրինակ` ԱՄՀ-ն աշխարհի մակարդակով շուրջ 3 տոկոս զարգացման սցենար է կանխատեսում: Եվ, այս ֆոնի վրա Հայաստանն, ըստ էության, ավելի բարելավել է իր դիրքերը»,- ասաց Մանուկյանը:

Նրա մեկնաբանմամբ` դա պայմանավորված է նրանով, որ զարգացող երկրներում պոտենցիալն ավելի մեծ է, քան զարգացած երկրներում:

Քիչ մնաց. Հայաստան ներկրվող բոլոր մեքենաները կանցնեն Գյումրու «թրի տակով»

Նշենք, որ 2020թ.-ի համար ԱՄՀ-ն Հայաստանում 6 տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի համար կանխատեսվել է 2.7, Վրաստանի համար` 4.6 տոկոս տնտեսական աճ:

Նշենք նաև, որ ՀՀ 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճ, ինչն, ըստ էության ցածր է միջազգային կառույցների կանխատեսած աճից:

Ըստ թեմայի

Մարգարյան. «Այնուամենայնիվ, մենաշնորհների որոշակի ճնշում կա տնտեսության վրա»
«Տնտեսության մեջ կարևոր են ոչ թե չոր թվերը, այլ հանրային տրամադրությունը». Փաշինյան
Թվերը լավն են, դինամիկան` վատը. տնտեսության պաշտոնական ցուցանիշները մասնագետին չեն ոգևորել
թեգերը:
Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, տնտեսություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ