01:47 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
ԱԷԿ

Հայկական ԱԷԿ–ի կյանքը երկարացնելու «բաղադրատոմսը» պատրաստ է. մրցույթ է սպասվում

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Ատոմակայանի ռեակտորի կաղապարը կթրծվի, որը կօգնի Հայաստանի ատոմակայանին աշխատել նաև 2027թվականից հետո։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայկական ԱԷԿ վերանորոգման աշխատանքների նոր համալիր նախագիծն արդեն կազմված է։ Այդ մասին ԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Տեխնիկական–կոմերցիոն առաջարկը հերմետիկ կաղապարի թրծման համար է, որը պատում է կայանի ռեակտորը։ Ռեակտորի աշխատանքի ժամանակ պատյանի տակ շարժվում են նեյտրոնները, որոնք ռեակցիայի մեջ են մտնում դրա հետ։ Ժամանակի ընթացքում կաղապարն ավելի դյուրաբեկ է դառնում (այդ գործընթացը հայտնի է որպես նեյտրոնային փափկացում), և այն գրեթե անհնար է փոխել (ավելի էժան է կառուցել նոր ռեակտոր)։ Կաղապարին նախկին ամրությունը վերադարձնելու համար թրծում են այն։ Այդ տեխնոլոգիան փորձարկվել է Արևմուտքում, իսկ վերջին տարիներին հաջողությամբ անցկացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից։

«Ամենայն հավանականությամբ, թրծումը կանցկացնեն մեր ռուս գործընկերները` «Ռոսատոմ» խմբի ձեռնարկությունները։ Չէ՞ որ նրանք բոլորից լավ են ծանոթ մեր ռեակտորների, այսինքն` խորհրդային ВВЭР-440–ի հետ», – նշեց Վարդանյանը։

Այդ աշխատանքները նախատեսվում է անցկացնել ԱԷԿ հիմնանորոգման ընդհանուր նախագծի շրջանակում։ Դրա արդյունքում կայանի ծառայության ժամկետը նախատեսվում է երկարացնել մինչև 2027թ–ը։ Ինչպես սպասվում է, թրծումի շնորհիվ կայանի կարող է ծառայել նաև 2027թ–ից հետո։ Թե որքան ժամանակով, պարզ կդառնա, երբ «Ռոսատոմը» ընդունի աշխատանքը։

Հիշեցնենք` Հայկական ատոմակայանի հիմնանորոգումը մեկնարկել է 2017 թվականին։ 2017-18 թվականներին փոխարինվել են կայանի երկու գեներատորներն ու դրանց օժանդակ հանգույցները։ Այս տարի փոխում էին ավտոմատիկան ու պաշտպանության և վթարային սառեցման համակարգերը։ Սրանով աշխատանքը չի ավարտվում։

2020 թվականին ուզում են ռեակտորի կորպուսի թրծման աշխատանքներ իրականացնել։ Դա կերկարացնի ռեակտորի ու կայանի աշխատանքի ժամկետը տեսականորեն նաև 2027 թվականից հետ։ Նախորդ և այս տարի կայանը սովորականից ավելի երկար է նորոգման մեջ եղել։ Ապրիլի 15–ից հունիսի 1–ը չէր գործում առաջին տուրբինը, հունիսից` երկուսը, այժմ երկրորդն է նորոգման մեջ։ Տարվա վերջին կայանը նորից կսկսի աշխատել ամբողջ թափով։

Ըստ թեմայի

Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար
Արարատ-Անտիտեռոր-2019. պատանդների ազատագրում և ահաբեկիչների չեզոքացում է իրականացվել
Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ատոմակայան

Գլխավոր թեմաներ