06:49 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Տնտեսությունը նախկինի նման աճում է բիզնեսը (հատկապես խոշոր) «ստվերից» դուրս բերելու, ինչպես նաև բնակարանների ու մեքենաների վարկերի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ-ի ինն ամիսներին աճել է 7,1%-ով, իսկ 12 ամիսների արդյունքում՝  7,5: Այդ մասին վկայում են օպերատիվ վիճակագրական տվյալները։ Աճել են նաև հիմնական տնտեսական ցուցանիշները․ արդյունաբերությունը՝  9,7%-ով, առևտուրը՝  8,8%-ով, ծառայությունները՝ 15,5%-ով, շինարարությունը՝ 4,4%-ով։

Տնտեսական աճի ակտիվությունը մոտավորապես նույնն է, և, ինչպես երևում է, առայժմ չեն փոխվում դրա գործոնները, ինչը կարելի է ենթադրել՝ տեսնելով օգոստոսյան տվյալները։ Ըստ ոլորտների`  նման ցուցանիշները սեպտեմբերին դեռ պատրաստ չեն, բայց, եթե խոսենք հիմնական ցուցանիշների մասին, ապա դրանք գրեթե նույն կերպ են աճում։ Իսկ եթե նման է ընդհանուր պատկերը, ապա, ամենայն հավանականությամբ, տնտեսությունն աճում է նույն պատճառներով, ինչ օգոստոսին և, ընդհանրապես, վերջին մի քանի ամիսներին։ Առաջին հերթին, հարկային ծառայությունը թույլ չի տալիս բիզնեսին սողոսկել «ստվերի» մեջ, երկրորդ` մեքենաների և բնակարանների վարկերի աճը շարունակվում է։

Ուշադրություն դարձնենք օգոստոսին արդյունաբերությանը։ Դրա ծավալները հիմնականում աճում են հանքաքարի արդյունահանման, ծխախոտի, պարենամթերքի ու ալկոհոլի արտադրության շնորհիվ։

«Հեղափոխությունից հետո մտածում էին` ներդրողները հերթ են կանգնելու». Ծառուկյան

Ինչ վերաբերում է ծխախոտին, ապա այն նախկինի նման հաջողությամբ արտահանվում է արաբական շուկաներ (վերջին տարիներին դրանց արտահանումը կայուն աճում է և անցած տարի գերազանցել է 250 միլիոն դոլարը)։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել պարենամթերքին և ալկոհոլին։ Աճել է այն ապրանքների վիճակագրությունը, որոնք արտադրում է խոշոր բիզնեսը (որին ավելի սևեռուն են հետևում)։ Օրինակ` պաղպաղակ կամ գինի։ Իսկ փոքր բիզնեսի (հաց, պանիր) կամ գյուղմթերքի արտադրությունն ավելի քիչ է աճել։

Այսինքն`այս տարի մենք «նվեր ենք ստացել հինգ հարյուր էսկիմո»։ Նախկինում դրանք անօրինական կերպով են մտել շուկա, իսկ հիմա՝ փաստաթղթերով։ Այլ կերպ ասած՝ հիմա խոշոր բիզնեսը «հարմոն է նվագում անցորդների աչքի առաջ»։

Փորձենք հաստատել օրինակներով։ Մասնավորապես, 49%-ով աճել է պաստերիզացված կաթի արտադրությունը, 30%-ով՝ թթվասերի և կեֆիրի, 11%-ով՝ պաղպաղակի։ Իսկ ահա պանրի արտադրությունն աճել է 6%-ով։

Եվս մի փաստարկ հօգուտ նրա, որ ստվերային բիզնեսը դուրս է գալիս դեպի լույս. էլեկտրականություն արտադրելու վիճակագրությունն է։ Եթե հացով կամ կարագով ստվերային շրջանառություն հնարավոր է, ապա էլեկտրականության դեպքում դա անհնար է։ Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր կիլովատ ժամը, այլապես էներգահամակարգում կարող է տեղի ունենալ խոշոր խափանում։ Եվ ահա այստեղ, ըստ վիճակագրության, պարադոքս է առաջանում․ գրեթե ամբողջ արդյունաբերությունը աճում է կամ առնվազն չի կրճատվում, իսկ ահա էլեկտրականություն ավելի քիչ է սպառվում։

Հայաստանում ավելի մեծ տնտեսական աճ կգրանցվի, քան հարևան երկրներում. միջազգային կառույցներ

Միգուցե հասարակ քաղաքացիներն ավելի քի՞չ են լույս վառում։ Նույնպես ոչ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վիճակագրության համաձայն, առաջին կիսամյակում տնային տնտեսությունների էլեկտրականության սպառումն աճել է 10%-ով։ Միգուցե բիզնեսը սկսել է անցում կատարել էներգախնայող սարքավորումների։ Այդ  դեպքում այդ մասին բազմիցս կհայտարարեին կառավարությունում, միգուցե անձամբ նաև Նիկոլ Փաշինյանը։ Բայց ո՛չ նա, ո՛չ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ո՛չ գործարարները նման բան չեն հայտարարել։

Հիմա անցնենք աճի երկրորդ գործոնին՝ վարկերին։ Հանրապետությունում շարունակվում է հիփոթեքային և սպառողական վարկերի աճը։ Բնակարանային վարկերը հիմնականում աճում են պետաջակցության շնորհիվ․ երիտասարդ ընտանիքները, որոնք հիփոթեքով բնակարան են գնում, վարկի տոկոսների չափով եկամտահարկը հետ են ստանում։

Իսկ սպառողական վարկերը հիմնականում աճում են մեքենա գնելու իրարանցման հաշվին։ Ինչպես արդեն բազմիցս գրել ենք, 2020-ից Հայաստանը կանցնի եվրասիական, ավելի բարձր ավտոմոբիլային տուրքերի։ Ուստի, մինչև տարեվերջ ուզում են հանրապետությունը լցնել էժան ավտոմեքենաներով։ Այդ վարկերի մեծամասնությունը ձևակերպվում է որպես սպառողական, և ոչ թե ավտովարկ․ այդ դեպքում կարիք չկա մեքենան թողնել որպես գրավ, նշանակում է՝ հետագայում վաճառելն ավելի հեշտ է։

ԿԲ վիճակագրության համաձայն` հուլիսին սպառողական վարկերը Հայաստանում մեկ տարում աճել են գրեթե 60%-ով (համեմատության համար՝ սպառողական վարկերի մյուս տեսակները՝ 20%-ով)։

Մնում է հուսալ, որ թե՛ տարվա վերջին ամիսներին, թե՛ գալիք տարի կընդլայնվի արդյունաբերության աճը։ Առանց դրա ոչ մի հրաշագործ չի գա մեզ մոտ «կապույտ ուղղաթիռով»։

Ավետիսյան․ «Հայաստանում ներդրումային ռիսկը չի նվազել»

Ըստ թեմայի

Տնտեսությունն անկողնային հիվա՞նդ է. Փաշինյանի պատասխանը
Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումն ուզում են մինչև 2021 թվականն ավարտել
«Ներկրողները պատվիրում են կեղծ հետազոտություններ». նախարարը` հակածխախոտային նախագծի մասին
Մարգարյան. «Գլոբալ շուկաներում մրցունակ լինելու համար պետք է դիվերսիֆիկացնել կապերը»
թեգերը:
Հիփոթեքային վարկ, վարկ, ավտոմեքենա, բնակարան, տնտեսություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ