07:37 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս միայն տնօրենի հայտարարությունն իրական սեփականատիրոջ մասին չի կարող արդյունավետ լինել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը բոլոր ոլորտների համար է գործելու՝ հանքարդյունաբերության, մեդիադաշտի և այլն։ Այս մասին «Իրական սեփականատերերի թափանցիկության» թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման առումով լուրջ քայլեր նոր–նոր են կատարվում, քանի որ այն համակարգը, որն ունենք, արդյունավետ չէ։ Այսինքն` ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս միայն տնօրենի հայտարարությունն իրական սեփականատիրոջ մասին, բնականաբար, չի կարող արդյունավետ լինել»,–ասաց նախարարը։

Բադասյանի խոսքով` դեռ պարզ չէ, թե իրական սեփականատերերին ի՞նչ գործիքների միջոցով պետք պարզեն։ Նա նշեց, որ, օրինակ, միջազգային պրակտիկայում սեփականատերերի մասին հավաքվող ինֆորմացիան տարբեր է, և տարբեր դրա հասանելիության աստիճանը:

«Ներդրողները, որոնք ուզում են գործունեություն ծավալել ու ներդրում անել, պետք է իմանան` ում հետ են աշխատում և գործարք կնքում»,–ասաց Բադասյանը։

Փաշինյանը լրատվամիջոցներին մեղադրել է իրենց իշխանությանը «հանրապետականացնելու» մեջ

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլինի դրական եզրակացություն էր տվել կառավարության ներկայացրած օրենսդրական նոր նախաձեռնությանը, որով կարգավորվում է ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը:

Ըստ թեմայի

Քարհանք Էրեբունիո՞ւմ. քաղաքապետարանը բարձրաձայնում է բոլորի քթի տակ գործող հանքի մասին
Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները
«Այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա». Փաշինյան
թեգերը:
Ռուստամ Բադասյան, Հայաստան, հանքարդյունաբերություն, հանք

Գլխավոր թեմաներ