22:10 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Փոխանցումներ

Դրսից ուղարկած փողերը ՀՀ տնտեսության վրա չեն ազդում. ԿԲ

© Photo: Иванко Игорь / АГН "Москва"
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Կենտրոնական բանկից հավաստիացնում են, որ արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումներն այլևս ՀՀ տնտեսության վրա չեն ազդում, թեև դրանց ընդհանուր ծավալը գրեթե անփոփոխ է։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Վերջին տարիներին արտերկրից Հայաստան ուղարկած գումարների դերը տնտեսության մեջ աստիճանաբար նվազում է։ Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«Որոշակի ժամկետներում մենք տեսնում ենք, որ դրանք կայուն կերպով աճող մեծություն են` շուրջ 3-4 տոկոսի շրջանակում։ Բայց մեր տնտեսության վրա դրանց ազդեցությունն աստիճանաբար նվազում է, և կարծում եմ` դա խոսում է տնտեսության զարգացման մասին»,– ասաց նա։

Փոխարենը տարվա ընթացքում գրանցվել է մասնավոր ավանդների աճ։ Սա, ըստ Գրիգորյանի վկայում է, որ մարդիկ իրենց խնայողություններն ուղղում են դեպի տնտեսություն։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստան մասնավոր փոխանցումներ հիմնականում արվում են ՌԴ–ից։ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ընդհանուր ծավալը կազմում է 80 տոկոս։

Ռուբլու անկումը Հայաստանի աչքերով. դրամը «սոլիդարություն» կդրսևորի՞

Հիշեցնենք` Համաշխարհային բանկի 2015թ–ի զեկույցում նշվում էր, որ մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը: Ընդ որում, 2015թ–ին Հայաստան ուղարկած գումարները վերջին 10 տարվա ցուցանիշներից ամենացածրն էին` 1.6 մլրդ դոլար։

Դեպի Հայաստան փոխանցումների սահմանափակում չկա. ԿԲ

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2008 թվականին` տարեկան 2.3 մլրդ դոլար։

2009թ–ին Հայաստան մասնավոր փոխանցումները կազմել են 1.5, 2010-ին` 1.6, 2011–ին` 1.9 մլրդ դոլար։

2012թ–ից տրանսֆերտների ծավալը դարձյալ աճել է` հասնելով 2.2, 2013-ին` 2.3, 2014-ին` 2.1 մլրդ դոլարի։

2016-ին Հայաստան է փոխանցվել 1.5, 2017–ին` 1.4, 2018–ին` 1.786 մլրդ դոլար։

Իսկ 2019թ–ի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է շուրջ 800 մլն դոլար։

Ըստ թեմայի

Ռուսաստանից ու Ղազախստանից Հայաստան գումար ուղարկելու խնդիր չկա. ԿԲ նախագահ
Որքանո՞վ են ավելացել ՀՀ խոշոր հարկատուների վճարած հարկերը. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել
Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ
Հայաստանում տնտեսական աճը 2019 թվականին 5,3% կկազմի. ԵԶԲ կանխատեսում
թեգերը:
տնտեսություն, փող, Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան

Գլխավոր թեմաներ