14:49 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Կարինե Մինասյան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական ու տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար

Ինչպես պաշտպանել ԵԱՏՄ սպառողներին. Մինասյանը խոսել է կեղծ ապրանքների դեմ պայքարի մասին

© Sputnik /
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ՀԱՊԿ (31)
24 0 0

Սպառողներին առցանց գնումների ընթացքում պաշտպանելու համար միասնական կանոններ են պետք ու ավելի լավ կլինի, որ դրանք ԵԱՏՄ երկրները միասին մշակեն։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Առցանց առևտրի ընթացքում Եվրասիական միության սպառողների իրավունքները պետք է լրջորեն պաշտպանվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական ու տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:

Նա ավելացրեց, որ երեք տարվա ընթացքում Հայաստանում միջազգային առանց առևտրի ծավալը մոտ տասն անգամ աճել է։

Սակայն սպառողները պաշտպանված չեն կեղծ ապրանք ստանալուց, իսկ երբեմն ստանում են ոչ այն, ինչ պատվիրել են։

Նա ընդգծեց, որ նման իրավիճակներից խուսափելու համար առցանց առևտրի խոշոր հարկատուների համար պետք է կանոններ սահմանել, ու լավ կլինի, որ Եվրասիական միության երկրները դա միասին անեն։

«Առցանց առևտրի օպերատորները պետք է պարտավորվեն ստուգել ապրանքի որակը, նաև թույլ տան վերադարձնել այն օրենքի սահմաններում», – ասաց Մինասյանը։

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները

Նա ավելացրեց, որ շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ։

Նշենք, որ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` 2015 թվականից առցանց առևտրի ծավալը Հայաստանում զգալիորեն աճել է։ 2013 թվականին այն կազմում էր 2,9 դրամ, 2014 թվականին` 5,5, իսկ 2015 թվականին` 20,6 միլիարդ դրամ։

թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ (31)

Ըստ թեմայի

Ժամանակն է միմյանցից սովորելու. Սուրեն Գյուրջինյանը` ԵԱՏՄ–ում էներգախնայողության մասին
Խոչընդոտներ ԵԱՏՄ–ի ներսում. պատգամավորները կարող են օգնել հաղթահարել տարաձայնությունները
Պարսյան․ «Կառավարությունը պետք է պարտադրի մենաշնորհ ունեցողներին դառնալ բաժնետիրական»
Գալոյան. «Մեգամոլեր բացելով` փակում ենք տնտեսվարողներից շատերի ճանապարհը»
թեգերը:
սպառող, խոշոր հարկատու, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ