21:35 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
«Վերին Լարս»

Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից

Sputnik / Ksenia Arabuli
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (132)
63 0 0

Հայ գործարարները դժգոհ են «Վերին Լարսի» հարկադրված կանգառներից։ Այդուհանդերձ, նրանցից ոչ ոք առայժմ այդ հարցով ԵԱՏՄ մրցակցության ու հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին չի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Առաջիկա մի քանի տարիների ընթացքում «Վերին Լարսի» անցակետի հերթերի հարցը վերջնականապես կլուծվի։ Այս մասին այսօր Հայաստանում ընթացող «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» համաժողովի ընթացքում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մրցակցության ու հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինը։

«Դուք գիտեք Հայաստանն ու Ռուսաստանը մաքսային սահմաններ չունեն, բայց սահմանային հսկողությունը մինչև հիմա պահպանվում է»,– ասաց նա։

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկկողմ պայմանավորվածություն այն մասին, որ ցանկացած բիզնես, որ կհանդիպի ՌԴ տարածք մուտքի խոչընդոտի, կարող է այդ մասին հայտնել երկու պետությունների համապատասխան կառույցներին, որոնք համատեղ կլուծեն խնդիրը։

Ինչ վերաբերում է «Վերին Լարսում» հայաստանյան բեռնափոխադրողների ունեցած խնդիրներին, Գևորգյանը շեշտեց, որ դրանք մրցակցության հետ կապված չեն։ Բացի այդ այս հարցով ԵԱՏՄ հարթակին որևէ տնտեսվարող չի դիմել։

Եվրամիությունում սկսել են հասկանալ, որ ԵԱՏՄ–ն զուտ տնտեսական միավորում է. Տիգրան Սարգսյան

«Մթերքների արտահանման խնդիրները ռուսական կողմի ուշադրության տակ են։ Մի քանի այդպիսի հարցումով դիմել ենք։ Ձևակերպումների ձգձգումների հետ կապված թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմի հետ աշխատում ենք, որպեսզի խնդիրները վերանան»,– ասաց Գևորգյանը` նշելով, որ այս պարագայում, քանի որ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ, հարցը միայն մեկ` ԵԱՏՄ հարթակում լուծել անհնար է, ուստի հայկական կողմը բանակցում է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ Վրաստանի գործընկեր կառույցի հետ։

Սերիկ Ժումանգարինը ևս նշեց, որ հայ գործարարների հիմնական դժգոհությունները պայմանավորված են «Վերին Լարսում» բեռնափոխադրումների հարկադրված կանգառներով։

«Ակտիվ աշխատում են անասնաբուժական, սանիտարական հսկողության ծառայությունները, սպառողների շահերի պաշտպանության ՌԴ ծառայությունը, և առաջին պլան, իհարկե, դուրս է բերվում որակի հարցը։ Հետո սկսվում է պարզաբանումների գործընթացը, թե ինչու է դա տեղի ունենում։ Դա, իհարկե, որոշակի ժամանակ է պահանջում, և բնական է, որ բիզնեսը դրանից դժգոհ է։ Ինչ կարող եմ ասել` կան և՛ օբյեկտիվ պատճառներ, երբ որակը չի բավարարում, և՛ սուբյեկտիվ պատճառներ` կա տեղական հովանավորչություն, կա ռեգիոնալ հովանավորչություն։ Այս ամենի դեմ մենք պայքարում ենք»,– ասաց Սերիկ Ժումանգարինը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամը հույս հայտնեց նաև, որ նման խնդիրները տարեցտարի կնվազեն, քանի որ լուծվում են ոչ միայն տեղում, այլև բանակցային սեղանների շուրջ։

Սերիկ Ժումանգարինը հիշեցրեց, որ 2025թ.–ը նախանշված վերջնաժամկետն է ընդհանուր ֆինանսական, էներգետիկ, նավթի ու գազի շուկայի ձևավորման համար։

Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին

«Վերջին 5 տարվա ընթացքում հսկայական գործ է արվել։ Մենք համեմատում ենք մեր առաջընթացն այլ նմանատիպ միությունների առաջընթացների հետ։ Իսկ բոլոր մնացած խնդիրները լուծելի են։ Անլուծելի խնդիր այսօր գոյություն չունի։ Պետք է ուղղակի կարողանալ գրագետ պաշտպանվել։ Կարիք չկա ինքնագործունեությամբ զբաղվելու, կա համապատասխան մարմին, որտեղ պետք է դիմել։ Իսկ ինչպես դիմել, մենք այսօր բիզնեսին կբացատրենք»,– ասաց Սերիկ Ժումանգարինը։

Նշենք, որ Հայաստանում այսօր մեկնարկող համաժողովի բացմանը մասնակցում են նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ` փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ։ Գործարարների հետ քննարկումը նախանշված է օրվա երկրորդ կեսին։

Հիշեցնենք` «Վերին Լարսի» անցակետում վերջին խոշոր կուտակումները առաջացել էին ս.թ. սեպտեմբեր– հոկտեմբերին։ Դրանց պատճառը բեռնափոխադրումներ իրականացնողների կողմից թույլ տված տեխնիկական կանոնակարգերի խախտումներն էին, երբ ավտոմեքենաները թույլատրելիից ավելին կամ անհամաչափ էին բեռնվում։ Ռուսաստանի մաքսային ծառայությունը բացահայտել էր տեխնիկական նորմերի խախտումը և վարորդներից պահանջել պահպանել հաստատված կանոնակարգերը։ Նշենք, որ նույն կանոնակարգերն այժմ արդեն գործում են նաև Հայաստան–Վրաստան սահմանին։

թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (132)

Ըստ թեմայի

Ռուսաստանում ինտերնետի մասին նոր օրենքը կազդի՞ ԵԱՏՄ–ի վրա. Սարգսյանը բացել է փակագծերը
Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 հազար դրամով
Հայաստանը պատրա՞ստ է մտնել Եվրամիություն. Փաշինյանի պատասխանը
թեգերը:
Վերին Լարս, Գեղամ Գևորգյան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)

Գլխավոր թեմաներ