12:55 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Եվրասիական զարգացման բանկում կարծում են, որ Հայաստանում չօգտագործած հնարավորություններ շատ կան։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ԵԱԶԲ–ն ուսումնասիրում է Երևանի կենտրոնում Եվրասիական ֆինանսական կենտրոն կառուցելու նախագիծը։ Մոսկվայում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրացում» XIV միջազգային համաժողովի շրջանակում այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը։

«Հայաստանը մեզ համար չօգտագործած հնարավորություններ է։ Մենք բավական ծավալուն նախագծեր ենք մշակում։ Ֆինանսավորել ենք «Հայաստանի էլցանցերը», այժմ մեծ հայտ ունենք Երևանի կենտրոնում Եվրասիական գործարար կենտրոնի շինարարության համար», – ասաց Բելյանինովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նա նշեց, որ այդ նախագծի համար երկար ժամանակ փաստաթղթեր են հավաքվել, ի վերջո դրանք ներկայացվել են բանկին։

«Մենք գնահատում ենք անցկացրել և կարծում ենք, որ այդ նախագիծն արժանի է դիտարկման», – նշեց Բելյանինովը։

Նրա խոսքով` բանկը նաև մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարտատոմսերի տեղաբաշխմանը։

Բացի այդ, ԵԱԶԲ–ն ֆինանսավորում է Հայաստանի մի քանի բանկեր` «Արդշինբանկը» (վարկային գիծ 10 մլն դոլար), «Ամերիաբանկը» (30 մլն դոլար), «Արարատբանկ» և «Կոնվերս բանկը» (6 մլն), որոնք վարկավորում են փոքր և միջին բիզնեսը։

ԵԱԶԲ–ի նախագծերը «Սպայկայի» և Ucom–ի հետ դադարեցվել են, իսկ «Էլցանցերի» հետ ամեն ինչ լավ է

Եվրասիական զարգացման բանկը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի և Ղազախստանի միջև միջպետական համաձայնագրի հիման վրա։ 2009 թվականին համաձայնագրին են միացել Հայաստանն ու Տաջիկստանը, 2010 թվականին` Բելառուսը, 2011-ին` Ղրղզստանը։

Միջազգային ֆինանսական կազմակերպության հիմնական խնդիրը ԵԱՏՄ երկրներում նախագծերի ներդրումային աջակցությունն է, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի ու հնարավորությունների ընդլայնումը հետագա ինտեգրման համար։

ԵԱԶԲ–ն ծրագրում է 110 միլիոն դոլարի հասցնել Հայաստանում ներդրումային կապիտալը

Ըստ թեմայի

ԵԱՏՄ–ում տուրքերի բաշխման հարցը երկար է քննարկվել, բայց լուծվել է. ՀՀ փոխվարչապետ
ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին
Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր շուկան. ԵԱՏՄ ցեմենտ արտադրողների միության ղեկավար
թեգերը:
շինարարություն, բիզնես, Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Հայաստան

Գլխավոր թեմաներ