00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են ղազախստանցիներն ավելի շատ մեկնում Վրաստան. դեսպանը դիմեց հայկական բիզնեսին

© Sputnik / Asatur YesayantsТимур Уразаев во время круглого стола, посвященного 80-летию начала Второй мировой войны «Мир накануне Второй мировой войны» (11 сентября 2019). Еревaн
Тимур Уразаев во время круглого стола, посвященного 80-летию начала Второй мировой войны «Мир накануне Второй мировой войны» (11 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը պատմեց` ինչպես առավել արդյունավետ համագործակցություն հաստատել երկու երկրների միջև։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ե՛վ Հայաստանը, և՛ Ղազախստանը պետք է ուժեղ լինեն սեփական արտադրությամբ։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 3–ին, Երևանում կազմակերպված «Հնարավորությունների արտահանում» շնորհանդեսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը։

ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Ղազախստանի հետ առևտուրն աճել է, բայց դա ամեն դեպքում շատ մեծ չէ. այն կազմում է մի քանի միլիոն դոլար (2015-2018թթ.–ին այն 5 միլիոն դոլարից աճել է մինչև 9 միլիոն դոլար)։

Վերջին տարում ավտոմեքենա գնելու նպատակով ղազախստանցի շատ ավտոներկրողներ են գալիս Հայաստան` փորձելով օգուտ քաղել երկու երկրներում գործող մաքսատուրքերի տարբերությունից։ Բայց 2020թ.–ից Հայաստանն անցում կկատարի եվրասիական տուրքերի, և այդ հոսքը կկրճատվի։ Ինչպես նշեց դեսպանը, դա հերթական անգամ ապացուցում է պարզ ճշմարտությունը՝ երկիրը կարելի է ամրապնդել ոչ թե առևտրով, այլ արտադրությամբ։

«Առևտուրը, իհարկե, կարևոր է, բայց միայն այն դեպքում, եթե առնելու ու ծախելու բան կա։ Երբ մենք միմյանց վաճառենք մեր ապրանքները, ոչ թե միայն վերավաճառենք ուրիշներինը, այդ դեպքում մեր ինտեգրացիան որակապես ուրիշ կլինի», – նշեց դեսպանը։

Նրա կարծիքով` Ղազախստանը կարող է հիանալի շուկա դառնալ հայ ներդրողների համար։ Ղազախական շուկան ինքնին մեծ է, բացի դրանից, այնտեղից հեշտությամբ կարելի է ապրանքներ արտահանել Ռուսաստանի սահմանամերձ շրջաններ, խոշոր ուզբեկական շուկա, ինչպես նաև անծայրածիր Չինաստան։

Вид на гору Арарат и город Ереван. - Sputnik Արմենիա
Ղազախստան այցելող ՀՀ քաղաքացիներն այլևս հաշվառվելու պարտավորություն չեն ունենա

Ինչ վերաբերում է ղազախ ներդրողներին, ապա պետք է հասկանալ` հայկական շուկան կարելի է բավական արագ հագեցնել, իսկ ներդրողին հետաքրքրում է երկարաժամկետ զարգացումը։ Դեսպանի խոսքով` այդ պատճառով Հայաստանը պետք է օգտագործի Իրանի հետ սահմանակից ազատ տնտեսական գոտին։

«Եթե հայկական բիզնեսը արտադրություններ բացի մեր Խորգոս տնտեսական գոտում` Չինաստանի հետ սահմանին, իսկ մեր բիզնեսը` Իրանին սահմանակից Մեղրիի ազատ տնտեսական գոտում, այդ դեպքում մենք դուրս չենք մղի մեր ապրանքները մեր շուկաներից, այլ ինքներս կաշխատենք», – հավելեց դեսպանը։

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին

Դրա հետ կապված` նա ուշադրություն դարձրեց երկու երկրների միջև ավիահաղորդակցությանը։ Գաղտնիք չէ, որ Նուր–Սուլթանից Թբիլիսի ինքնաթիռները չվերթ են կատարում շաբաթական 3-4 անգամ, իսկ դեպի Երևան չվերթ է կատարվում միայն ապրիլից դեկտեմբեր։

Ղազախստանից Վրաստան ավելի շատ զբոսաշրջիկներ են մեկնում (հիմնականում` Սև ծով)։ Բայց դա միակ և գլխավոր պատճառը չէ։ Գլխավորն այն է, որ Վրաստանում ղազախական բիզնեսն ավելի լայն է ներկայացված. ղազախական բիզնեսին են պատկանում որոշ հզորություններ սևծովյան նավահանգիստներում, իսկ մինչև վերջերս`  գազաբաշխիչ ընկերություն Թբիլիսիում։

«Այստեղ ավելի շատ գործարարներ են գալիս, իսկ գործուղումներին հետևում են նաև զբոսաշրջային այցերը։ Հուսանք, որ հայկական գործընկերների դեպքում նույն պատկերը կլինի», – հավելեց դիվանագետը։

Նշենք, որ Հայաստանում ղազախական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 52 միլիոն դոլար, հայկական ներդրումների ծավալը Ղազախստանում` մոտ 2 միլիոն դոլար։

Լրահոս
0