01:15 24 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.73
  • GBP628.43
  • EUR530.62
  • RUB7.73
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
85 0 0

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ներկայացրել է 2019թ–ի տնտեսական որոշ ցուցանիշներ։ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ սննդամթերքի գները չեն աճել։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Այս տարվա 9 ամիսների տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանը ԵԱՏՄ և հետխորհրդային տարածքում առաջատար է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019թ–ի 9 ամիսներին տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս»,– ասաց նա։

Վարչապետի ներկայացրած վիճակագրությամբ` արդյունաբերությունն աճել է 8.8 տոկոսով, մշակող արդյունաբերությունը` 9.3, շինարարությունը` 4.5, ծառայությունները` 15.1, առևտրի շրջանառությունը` 8.9, արտահանման աճը կազմել է 7.2 տոկոս, աշխատավարձերինը` 5.9 տոկոս։

«Եվ այս ամենի ֆոնին ուզում եմ կրկին արձանագրել, որ ՀՀ–ն այսօր համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճներից մեկը»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալներով` սննդամթերքի գներն աշխարհում աճել են 6 տոկոսով, Հայաստանում` 0.1 տոկոսով։

«Մենաշնորհների հաղթահարման առումով այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և աննախադեպ ցածր մակարդակի վրա»,– ասաց վարչապետը։ Փաշինյանը նշեց, որ 2019թ–ի սեպտեմբերին 2018թ–ի սեպտեմբերի համեմատ անգամ սննդամթերքի գների անկում է արձանագրվել։

Անդրադառնալով անկում արձանագրած գյուղատնտեսության ոլորտին` Փաշինյանը նշեց, որ այն պայմանավորված է նախկինում «նկարված» աճի ցուցանիշներով։

«Օրինակ` կապված է կեղծ մթերումների ու կեղծ արտահանումների հետ։ Չգիտե՞ք, որ դրսից խաղող են ներկրել կամ կոնյակներ են բերել, որ ձևակերպեն որպես հայկական։ Մենք փակել ենք դրա ճանապարհը։ Չգիտե՞ք, որ Թուրքիայից լոլիկ ու չգիտեմ ինչ են բերել, հայկականի տակ ձևակերպել են։ Մենք փակել ենք դրա ճանապարհը։ Բայց դրա արդյունքում մենք ունենք գյուղատնտեսության ոլորտի անկում»,– ասաց վարչապետը։

Ներկրումների ճանապարհը փակելու արդյունքում, ըստ Փաշինյանի, հայաստանյան տնտեսությունը սկսել է աշխատել, և արտահանումների 489 տոկոսանոց աճ է արձանագրվել։

Հայաստանում տնտեսական մենաշնորհներ չկան, կոռուպցիա չկա և չի կարող լինել. Խաչատրյան

Ըստ թեմայի

Առևտուր` առանց փողի և կրիպտոարժույթի. ղազախստանցի հայը նոր առցանց հարթակ է ստեղծել
«Ռուսգիդրոն» «Տաշիր» խմբին է վաճառում Սևան–Հրազդան ՀԷԿ–երի կասկադը
Որքան ապրանք հունվարից հնարավոր կլինի ներմուծել առանց մաքսատուրքի. ՊԵԿ-ի հայտարարությունը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ