05:55 29 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է համարվում։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. 2019-ի տարեվերջի համար 2019թ-ի բյուջեի օրենքի քննարկումների ընթացքում կանխատեսված մեծությունից ավելի ցածր արտաքին պետական պարտք կունենանք արձանագրված։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքի ավելի նվազ ցուցանիշ կունենանք, քանի որ համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով։ Կարծում ենք, որ 2019–ին կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 49 տոկոսից ավելի և 50 տոկոսից ցածր»,–ասաց նա։

Նա նշեց նաև, որ նախկինում, երբ շրջանառվում էր պետական պարտքի թեման, նշվում էր, որ 2020–ին պիկ է լինելու պարտքի սպասարկման առումով, սակայն հիմա կարելի է ուրախությամբ արձանագրել, որ այդ հարցն այլևս ակտուալ չէ։ Ջանջուղազյանի խոսքով` 2020 թվականի բյուջեով ակնկալում են, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի մոտ 48,2 տոկոս:

Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ գները նույնիսկ նվազել են. Փաշինյանը թվեր ներկայացրեց

ՀՀ ֆինանսների նախարարը նշեց նաև, որ տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն ունի նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական:

Հիշեցնենք, որ վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը մոտ 4 անգամ ավելացել է։ Այս տարվա հոկտեմբերի վերջին արտաքին պետական պարտքը կազմել է 5 մլրդ 573 մլն դոլար, որն ավելի քիչ է, քան 2018թ մարտի վերջին էր՝ 5 մլրդ 574 մլն դոլար:

Ազգային ժողովն ընդունեց հաջորդ տարվա բյուջեն. 37 պատգամավոր դեմ քվեարկեցին

Ըստ թեմայի

Հայաստանը դեմ չէ Սերբիայի հետ ազատ առևտրին, բայց վետոյի իրավունքը միշտ կա
Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր շուկան. ԵԱՏՄ ցեմենտ արտադրողների միության ղեկավար
Ծիրանը կշատանա, գյուղացին լավ կապրի. Հայաստանում նոր տեխնոլոգիա են փորձարկում
Հայաստանը մեծ գումարներ է կորցնում շենքերի ցածր էներգաարդյունավետության պատճառով. Մարյասին
Որքան են ավելացել ՀՀ տնտեսական ցուցանիշները
թեգերը:
Ատոմ Ջանջուղազյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ