05:23 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մեկնաբանել է խաղողի տեղական շուկայում առկա իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի գինու և կոնյակի գործարանները դադարել են գին գցել գյուղացիների աճեցրած խաղողի համար։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Այս տարի մթերումը սկսվել է մեկ կիլոգրամի դիմաց 140-145 դրամից և իջել ոչ ավելի, քան 10 դրամով։ Մոտավոր գինը առաջարկում է Երևանի կոնյակի գործարանը, նա էլ որոշում է գները շուկայում։ Սակայն այդ գինը գործում է այնքան ժամանակ, մինչև Երևանի կոնյակի գործարանը չի դադարեցնում մթերումը։ Դրանից հետո մյուսները իջեցնում են գները մեկ կգ–ի դիմաց մինչև 90-100 դրամ` օգտվելով նրանից, որ գյուղացին չի կարող խաղողը երկար պահել։

Սակայն գլխավոր պատճառը դա չէ. խաղողի բերքի վիճակագրությունը երկար տարիներ առնվազն կրկնակի բարձրացվում էր։ Իրականում 110-120 հազար տոննա խաղող էր արտադրվում, սակայն ներկայացնում էին 220-230 հազար տոննա։ Այդ ամենն արվում էր կեղծ կոնյակի սպիրտը կոծկելու, դրանից կոնյակ պատրաստելու և հայկականի տակ ներկայացնելու համար։ 2015 թվականին, օրինակ, բերքատվությունը գրեթե 2.5 անգամ ավել էր ներկայացվել։

Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները

Երբ 2016 թվականին Հայաստանի կառավարությունը գլխավորեց Կարեն Կարապետյանը, բերքի ցուցանիշների գրալրացումները էապես կրճատվեցին։ Իսկ «թվաշյա հեղափոխությունից» հետո դրանք գրեթե վերացել են կամ շատ չնչին էին։

Երբ կեղծված ապրանքն այլևս կոծկելու հնարավորություն չկար, գործարանները սկսեցին ավելի հոժարակամ բերք գնել գյուղացուց` դրա դիմաց ավելի բարձր գին առաջարկելով։

«Սակայն դա հեղափոխությունից հետո առաջին տարին։ Իսկ երկրորդ տարին, այսինքն` հիմա, խաղողի բերքատվության վիճակագրությունը կարող է 220 հազար տոննայի հասնել, իրական 130-ի, առավելագույնը, 140 հազարի դեպքում։ Այդ իսկ պատճառով այժմ ստուգումներ են ընթանում Հայաստանի խաղողի այգիներում։ Դրանց արդյունքում տվյալները, ամենայն հավանականությամբ, կնվազեն 50 հազար տոննայով։ Կմնա 155-160, առավելագույնը, 170 հազար տոննա, ինչն այդքան էլ հեռու չէ իրական ցուցանիշից», – ընդգծեց Հարությունյանը։

Այնուամենայնիվ, այս տարի խաղողի գինը չի ընկել, և գյուղացին չի տուժել։

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

Նշենք, որ արդյունաբերական խաղողագործության մեջ (երբ խաղողն աճեցնում են ոչ թե սեփական կարիքների, այլ գործարան հանձնելու համար) զբաղված է շուրջ 40 հազար գյուղական ընտանիք, կամ հանրապետության յուրաքանչյուր 9-րդը։

Ըստ թեմայի

Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում
Եթե խաղողի նոր այգիներ չհիմնվեն, մի քանի տարի անց արտահանման ծավալը չի աճի. Հարությունյան
Քանի դեռ կոնյակի անվան տակ մգեցված սպիրտ է վաճառվում, խաղողի արտադրությունը չի զարգանա
թեգերը:
գյուղացի, ստուգումներ, կոնյակ, Խաղող, Հայաստան

Գլխավոր թեմաներ