00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման բան չկա. Բագրատյանը հերքում է Փաշինյանի գրառումը

© Sputnik / Karen Yepremyan Заседание Национального собрания РА. Грант Багратян
Заседание Национального собрания РА. Грант Багратян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին վարչապետը քննադատել է ներկա վարչապետի հրապարակած տվյալներն ու հիշեցրել իր վարչապետության տարիների տնտեսական ցուցանիշները։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ո՛չ 2019-ին, ո՛չ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից չի անցնի։ Facebook-ում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը` այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Այդ բանը հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին։ Փաշինյանի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին, ապացուցված չէ։ Ապացուցված է սակայն, որ 1995-1999թ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել»,– գրել է Բագրատյանը։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
«Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի...». Փաշինյանի կանխատեսումն իրական է դարձել

Նախկին վարչապետը հիշեցրել է, որ 1996-ին ՀՀ-ում 1 շնչին բաժին էր ընկնում ՀՆԱ–ից 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար, իսկ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ։

«Սա ի գիտություն Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում»,– նշել է Բագրատյանը։

Նա նաև ավելացրել է, որ 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) հետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով, իսկ 2017-ին` 5.9%-ով Ադրբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։

Ինչ վերաբերում է 2019թ–ին, ըստ Բագրատյանի, ցուցանիշի «բարելավմանը» նպաստել է ոչ թե տնտեսական աճը, այլ դրամի փոխարժեքի արժևորումը։

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

«Գլուխ ենք գովում, չէ՞ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) հետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար)»,– գրել է Բագրատյանը։

Նախկին վարչապետը նաև նշում է, որ Փաշինյանի ներկայացրած գնահատականը, թե 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, 2020 թվականին էլ կանցնի Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը, հաստատել է ոչ թե Արժույթի միջազգային հիմնադրամը, ինչպես հղում է կատարել վարչապետը, այլ Համաշխարհային բանկը։

«Անմիջապես ասենք, որ նման բան չկա։ ՀՆԱ–ի վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող»,– գրում է նախկին վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին Facebook-ի իր պաշտոնական էջում գրել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի առաջատար երկիրը` առաջ անցնելով հարևան Վրաստանից և Ադրբեջանից: Ավելի ուշ վարչապետը խմբագրել էր իր գրառումը` նշելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով` 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, իսկ Ադրբեջանին կանցնի արդեն 2020 թվականին։

Դաս հայ գործարարներին․ ինչպես է բուլղարական «Թոմասյան» ծխախոտը նվաճել Եվրոպան

Լրահոս
0