17:59 16 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.64
  • GBP605.66
  • EUR550.33
  • RUB6.79
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1056)
106 0 0

ՀՀ վարչապետն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներն ու հուսով է, որ ՀՆԱ-ի վերաբերյալ ցուցանիշն էլ կփոխվի։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Վիճակագրության կոմիտեի ներկայացրած տվյալները, որոնք վերաբերում են 2019թ. դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշին:

«Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 13 տոկոսով, ծառայությունները՝ 11.6 տոկոսով, արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.9 տոկոսով, աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով: Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են»,– գրել է նա:

Ավելի ուշ Փաշինյանը հրապարակեց նաև տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը:

«Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով, շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով, առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով, ծառայությունների ծավալն աճել է 15%-ով, ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով: Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»,– գրել է նա։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2019 թ–ի ՀՆԱ–ի աճը կանխատեսվում է 5.2-5.3 տոկոսի սահմաններում:

Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1056)

Ըստ թեմայի

ԵԱՏՄ–ն ավելացնում է ՀՀ ներդրումային գրավչությունը. Փաշինյան
HSBC–ն հեռանո՞ւմ է Հայաստանից. Կենտրոնական բանկի մեկնաբանությունը
Եվրոպացիները կօգտագործեն Հայաստանի արևը. գործին միացել են ՎԶԵԲ–ն ու IFC–ն
Գալոյան. «Վարչապետը երբեմն ծանր վիճակի մեջ է դնում իշխանության պրոֆեսիոնալ հատվածին»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ